News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Օմանը հայտարարել է Պաղեստինում դեսպանատուն բացելու մտադրության մասին որպես պաղեստինցի ժողովրդին աջակցություն, փոխանցում է AFP-ն:

«Որպես պաղեստինցի ժողովրդին աջակցության շարունակություն Օմանի Սուլթանությունը որոշում է ընդունել Պաղեստինի պետությունում դեսպանատան մակարդակով դիվանագիտական ներկայացուցչություն բացելու մասին»,- նշված է ԱԳՆ Twitter-յան էջում հրապարակված հաղորդագրության մեջ:

Օմանի ԱԳՆ պատվիրակությունը կուղեւորվի Ռամալլահ, որպեսզի դեսպանատուն բացելու համար անհրաժեշտ միջոցներ ընդունի:

«Կարծում ենք, որ դա, հնարավոր է, առաջին հերթին մեզ կօգնի տեղեկացնել Օմանի կառավարությանը օկուպացիայի իրական բնույթի մասին, ինչպես նաեւ ուղղակիորեն Պաղեստինի հետ աշխատելու մասին»,- հայտարարել է Պաղեստինի ներկայացուցիչ Հանան Աշրավին: Ընդ որում՝ նա Օմանին զգուշացրել է նոր դեսպանատան օգտագործումից՝ որպես Իսրայելի հետ պաշտոնական հարաբերություններ հաստատելու քայլ:

Եգիպտոսը եւ Հորդանանը արաբական միակ երկրներն են, որոնք Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերություններ են հաստատել: Սակայն Օմանն էր Պարսից ծոցի առաջին երկիրը, որը 2018 թվականի հոկտեմբերին ընդունել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին:

Օմանի հայտարարությունը համընկել է Բահրեյնում անցկացվող համաժողովի հետ, որտեղ ԱՄՆ-ն ներկայացրել է իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման իր ծրագրի տնտեսական մասը: ԱՄՆ վարչակազմը հույս ունի ներգրավել 50 մլրդ դոլարի ներդրումներ պաղեստինցիների տնտեսական վիճակի բարելավման համար:

Օմանը չի մասնակցում Բահրեյնում անցկացվող համաժողովին: Այն բոյկոտում է նաեւ Պաղեստինը, որը վախենում է, որ ԱՄՆ վարչակազմը փող է ծախսում իսրայելամետ քաղաքական որոշումներ պարտադրելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ