News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 14
USD
476.73
EUR
525.36
RUB
7.42
ME-USD
0.09
Տեսնել լրահոսը


Երեւան քաղաքի Գլինկա-Լիսինյան փողոցների խաչմերուկը մոտ 1 ժամ փակած բնակիչները բացեցին փողոցը, թաղապետարանի ներկայացուցիչն ու ճանապարհային ոստիկանության  աշխատակիցները խոստացան 3 օրում խնդրին լուծում տալ։ Նշենք, որ բնակիչները այսօր՝ հունիսի 26-ին, փակել էին Գլինկա-Լիսինյան փողոցների խաչմերուկը,  եւ պահանջում էին փողոցների այդ հատվածում տեղադրել կամ «պառկած ոստիկաններ», կամ արագաչափ։ NEWS.am-ի հետ զրույցում Լիսինյան փողոցի բնակիչ Անանանիա Թաքվորյանը պատմեց, որ այդ փողոցում հաճախ են ավտովթարներ եւ վրաերթեր տեղի ունենում, քանի որ մեքենաները սահմանված արագությունից ավելի բարձր են վարում։

«Մոտ 7 ամիս առաջ, մեր բակից մի երեխա վրաերթի ենթարկվեց, չմահացավ, մի քանի վնասվածքով հիմա տանն է։ Անցյալ օրը, ոչ սթափ վիճակով  էս սյանն է հարվածել այլ մեքենա։ Ի՞նչ անենք, էս ժողովուրդը բակից դուրս ա գալիս, ընկնում ա ավտոյի տակ։ 60 արագությունից բարձր են քշում։ Մենք առաջարկում ենք գոնե 2 պառկած հարթակ դնեն, որ էս ավտոները դանդաղ գնան, որ մարդիկ չընկնեն ավտոյի տակ։ Բնակելի վայրը տրանս է դարձել»,- պատմեց բնակիչը։

Նա ասաց, որ բնակիչները մի քանի անգամ դիմել են Երեւանի քաղաքապետարան, սակայն դրական արձագանք չեն ստացել. «Դիմել ենք 3 անգամ Երեւանի քաղաքապետարան, սակայն ոչ մի անգամ բավարար պատասխան չենք ստացել։ Փոխքաղաքապետը նպատակահարմար չէր գտել պատասխանել։

Կաբինետի մեջ նստած մեզ ասում ա նպատակահարմար չի լինի, ես էլ առաջարկել եմ, ով որ ասել է նպատակահարմար չի, թող իր կնոջ ու երեխեքի հետ գա անցնի էս փողոցը, տեսնեմ կարա անցնի»։

Բնակիչն ասաց, որ ոսիկանության աշխատակիցները խոստացել են բնակիչներին կամ լուսացույց կդնեն կամ պառկած հարթակներ.«Հենց իրենց աչքի առաջ, մի հատ ավտոմեքենա չկարողացավ արգելակել, եւ մոտ 6 մետր առաջ գնաց»։

Տպել