News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 20
USD
476.48
EUR
535.52
RUB
7.56
ME-USD
0.17
Տեսնել լրահոսը

NEWS.am–ի տեղեկություններով՝ այսօր կեսօրին Արմավիրի զորավարժարանում մահացած ժամկետային զինծառայող Հայկ Ալավերդյանը Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասից էր, 19 տարեկան։

Հրազդանի քաղաքապետարանից NEWS.am–ին հայտնեցին, որ Հայկը ունի երկու քույր, նախքան բանակ զորակոչվելը սովորում էր բարձրագույն ուսումնական հաստատությունում։

Ալավերդյանը բանակ էր զորակոչվել այս տարվա հունվարին։

Նա ավարտել է Հրազդանի 10֊րդ ավագ դպրոցը, ընդունվել է Հայաստանի Ճարտարագիտական համալսարան և կիսատ թողելով ուսումը՝ ձմռանը մեկնել է ծառայության։

«Հայկը շատ լավ էր սովորում դպրոցում։Համեստ, ինքնամփոփ, չշփվող տղա էր։ Դժվարությամբ ենք հավատում տեղի ունեցածին։ Ափսոս էր Հայկը»,– NEWS.am-ի հետ զրույցում պատմեց դպրոցի տնօրենը։ 

Հայկին ճանաչողները ապշած էին կատարվածից։ Նրանց ընտանիքը Հրազդանում շինանյութերի վաճառքով է զբաղվում։ 

«Շատ լավ ընտանիք են, իրենց քրտինքով իրենց հացն եմ վաստակում։ Պապիկը շատ հարգված է քաղաքում, ծնողները՝ նույնպես»,– պատմում էին Հայկին ճանաչողները։ 

 

Ավելի վաղ հայտնել ենք, որ 2019թ. հունիսի 26-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, ՊՆ N զորամասի  ժամկետային զինծառայող, շարքային Հայկ Սուրենի Ալավերդյանն իրեն հատկացված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգով դեմքի շրջանում ինքն իրեն պատճառել է մահացու հրազենային վնասվածք:

Ժամկետային զինծառայող Հայկ Ալավերդյանի մահվան դեպքի կապակցությամբ չորրորդ կայազորային քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (Ինքնասպանության հասցնելը)։

Կատարվում է նախաքննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զինվորական գործը ամենաինտելեկտուալ մասնագիտություններից մեկն է. մեզ պետք է լինել ամենաինտելեկտուալ բանակը. Փաշինյան
Մեզնից յուրաքանչյուրը նորովի է իմաստավորում կյանքը, երբ ծառայում է հայրենիքին՝ անկախ նրանից ժամկետային զինծառայող է, սպա է, նախարար է, գեներալ է, լրագրող է, վարչապետ է, գործարար է, բանվոր է…
Խմբագրվում է զինծառայության հետ առնչությունը որոշող հիվանդությունների ցանկը. ՊՆ խոսնակ
Մինչ այդ ՊՆ-ն չի կարող կատարել գործողություններ, որոնք սահմանված չեն օրենքով…
ՀՀ ԶՈՒ–ում եւ ԱՀ ՊԲ-ում 2019 թվականի 1-ին կիսամյակին արձանագրվել է 29 զինծառայողի մահվան դեպք. Դատախազություն
ՀՀ զինված ուժերում եւ ԱՀ ՊԲ-ում 2019թ. առաջին կիսամյակի ընթացքում արձանագրվել է 29 զինծառայողի մահվան դեպք, որոնցից 8-ը՝ ժամկետային զինծառայող, 13-ը՝ պայմանագրային զինծառայող, 3-ը՝ ենթասպա եւ 5 սպա...
«Պատիվ ունեմ» ծրագրով զինծառայություն անցնելու պայմանագրի ժամկետը նվազեցվում է. այն կլինի 2 տարի 3 ամիս
Չէ, քանի որ մենք հիմա 0-ից մինչև 18 տարեկաններին անվճար բուժում ենք իրականացնում, հիմա նրանք այլևս չեն հիվանդանա…
ՔԿ փոխնախագահ մոտ քննարկել են զինծառայության ընթացքում մահվան դեպքերի հարցով աշխատանքային խումբ ստեղծելու հարցը
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի եւ հասարակական կազմակերպությունների միջեւ ստորագրվել է համաձայնագիր՝ զինվորական ծառայության ընթացքում...
Զինծառայողը ինքնաձիգով կրակել է ինքն իրեն. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Հարուցվել է քրեական գործ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով...
Ամենաշատ