News
Լրահոս
News
Կիրակի
Հուլիս 21
USD
476.48
EUR
535.52
RUB
7.56
ME-USD
0.17
Տեսնել լրահոսը

Արդեն 4 օր է Երեւան-Արմավիր-Երեւան երթուղին սպասարկող երթուղայինները չեն աշխատում։ Տեղեկությունը NEWS.am–ի հետ զրույցում հաստատեցին Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից։

Նշենք, որ Երեւան-Արմավիր երթուղին սպասարկում է «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ն։

 Դեռեւս նախորդ տարի երթուղին սպասարկող վարորդները մի քանի անգամ բողոքի ակցիաներ իրականացրեցին կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով կարգավորել Արմավիր-Երեւան ուղղությամբ ուղեւորափոխադրումների պայմանները, միջոցներ ձեռնարկել, որպեսզի այս ուղղությունը սպասարկի միայն

«Գալակտիկա տրանս սերվիս» ընկերությունը։

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնից NEWS.am–ին հայտնեցին, որ  հունիսի 25-ին Տեսչական մարմնի տրանսպորտի անվտագության վարչություն է հրավիրվել «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊ ընկերության տնօրենը՝ վերջին օրերին Երեւան-Արմավիր երթուղին չսպասարկելու պատճառները պարզելու նպատակով։ Տեսչական մարմինը տնօրենին հորդորել է սեղմ ժամկետներում կարգավորել ընկերության եւ վարորդների միջեւ ստեղծված լարված հարաբերությունները եւ պատշաճ կերպով կատարել մրցույթի արդյունքներով ստանձնած պարտավորությունները, հակառակ դեպքում կկիրառվեն օրենքով սահմանված կարգով պատասխանատվության միջոցներ։ Տեսչական մարմինը տեղեկացնում է՝ «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ կետի ա ենթակետի համաձայն՝ կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնող փոխադրողը պարտավոր է ապահովել հաստատված չվացուցակների պահանջների կատարումը, թույլ չտալ երթերի ձախողումներ, երթուղու ուղեգծից ինքնակամ շեղումներ, ավտոտրանսպորտային միջոցների մատուցման ուշացումներ: Նույն օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի դ.1 կետի համաձայն՝ երթուղին ինքնակամ չսպասարկելը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերի, հանդիսանում է երթուղու սպասարկման իրավունքից զրկման հիմք:

Տպել