News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւանի ավագանու նիստն ավարտվեց հաճելի տրամադրությամբ: Քաղաքապետ Հայկ Մարությանն ուզում էր ամփոփել նիստը, բայց «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանն ընդհատեց նրան՝ հայտնելով, որ ասելիք ունի:

«Լավ բան եմ ասում: Քանի որ երեկ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի ծննդյան օրն էր, այսօր էլ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի ծննդյան օրն է, եկեք շնորհավորենք երկու վարչական շրջանների ղեկավարներին: Ու տենց»,-ասաց նա:

Սրան հումորով արձագանքեց քաղաքապետը. «Տիկի´ն Խաչատրյան, բա որ այսքանն անում էիք, փոքրիկ տորթիկն ինչո՞ւ չեք բերել Ձեզ հետ»:

Անի Խաչատրյանն էլ արձագանքեց, որ նոր է այդ մասին իմացել Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավարից:

Տպել
Ամենաշատ