News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Twitter-ը, Google-ը եւ այլ տեխնոլոգիական հսկաների՝ պնդելով, որ նրանք  «ճնշում են» նրա հաղորդարությունները եւ հրապարակային մեկնաբանությունները:

«Թվիթերը պարզապես սարասփելի է, ինչ են նրանք անում: Նրանք ձեզ թույլ չեն տալիս արտահայտվել», - Fox Business Network-ին ասել է Թրամփը:

«Նրանց պետք է դատի տալ, որովհետեւ այն ինչ կատարվում է, դա կողմկալություն է»:

 «Այդ բոլոր մարդիկ դեմոկրատներ են, նրանք դեմոկրատների կողմն են: Եթե ես վաղը հայտարարեի, որ լավ լիբերալ դեմոկրատ կդառնամ, ես 5 անգամ ավելի շատ հետեւորդենր կհավաքեի», - ասել է նա:

«Այն, ինչ նրանք ինձ հետ արել են Twitter-ում, անհավանական է», - հավելել է Թրամփը:

«Ես ունեմ միլիոնավոր բաժանորդներ, սակայն մարդկանց համար շատ դժվար է միանալ ինձ Թվիթերում եւ ինձ շատ դժվար է տեղ հասցնել հաղորդագրությունը»:

Twitter-ը եւ Facebook-ը կրկնապատկել են ատելության բորբոքման մեջ կասկածվող էջերը եւ մեկնաբանությունները, ինչպես նրաեւ նրանց, ում 2016-ի ընտրություններից հետո բոտեր են համարել,  հեռացնելու իրենց ջանքները:  

Դա առաջացրել էր Թրամփի եւ Կոնգրեսում հանրապետականների զայրույթը, որոնք պնդում են, որ սոցցանցերը, այնպիսիք, ինչպիսին Facebook-ն է կամ Twitter-ը, ճնշում են պահպանողական հաղորդագրությունները եւ էջերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ