News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի վարչապետի թեկնածու եւ նախկին արտգործնախարար Ջերեմի Հանթը սիրում է լամբադա պարել:

Նրա խոսքով՝ դա «բավականին ինտիմ պար» է, իսկ երաժշտությունը «որոշ հիշողություններ է արթնացնում»: Նրա մեկնաբանությունը հրապարակվել է այն բանից հետո, երբ վարչապետի մյուս թեկնածու Բորիս Ջոնսոնը պատմել է, որ սիրում է ավտոբուսների մոդելներ ստեղծել:

BBC Radio 2 շոուի ժամանակ Հանթի պատվին Lambada են միացրել:

«Երբ ես 2005 թվականին պատգամավոր ընտրվեցի, իմ մեծ կիրքը լամբադա պարելն էր: Ես շատ ընկերներ ունեմ Բրազիլիայում եւ մասնակցել եմ կառնավալներին»,- նշել է Հանթը:

Ջոնսոնն ասել է, որ իրեն դուր է գալիս հանգստանալ՝ ավտոբուսների մոդելներ ստեղծելով գինու հին արկղերից:

«Ես նկարում եմ ուղեւորների, որոնք բավականություն են ստանում հիանալի ավտոբուսում»,- ասել է նա TalkRadio-ին: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ