News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 06
USD
484.35
EUR
547.07
RUB
6.74
ME-USD
0.02
Տեսնել լրահոսը

Մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից հաստատվել է Դոն Պիպո անունով հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանի գործով մեղադրական եզրակացությունը։ Այս մասին NEWS.am–ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Ծանրացուցիչ հանգամանքներում 3 անձի առևանգման դեպքի առթիվ քննվող քրեական գործից անջատված մասով քրեական գործն՝ ըստ մեղադրանքի Արթուր Ասատրյանի, ուղարկվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Արթուր  Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերով:

Հիշեցնենք, որ Արթուր Ասատրյանը կալանավորվել էր 2018թ. հունիսի 19-ին: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 6-րդ կետերի («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առեւանգումը») եւ 235-րդ հոդվածի 2-րդ մասի («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն եւ ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը եւ պահելը») հատկանիշներով: Սեպտեմբերի 20-ին դատարանի որոշմամբ փոխվել էր Ասատրյանի խափանման միջոց կալանավորումը. նա 50 միլիոն դրամ գրավի կիրառմամբ ազատ էր արձակվել կալանքից։ Նշենք, որ Ասատրյանը առանց վարույթն իրականացնող մարմնի թույլտվության կամ գիտության, չի կարող փոխել մշտական բնակության վայրը կամ հատել ՀՀ պետական սահմանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շաքրո Մոլոդոյին հիշեցրել են հին մեղքերը
Անթալիայում Մերաբ Ջանգվելաձեի սուխումյան կլանի անդամների գողական «սխոդկայի» ժամանակ ռուսաստանյան քրեական աշխարհի առաջնորդ Զախարի Կալաշովին (Շաքրո Մոլոդոյ) հիշեցրել են հին մեղքերը...
Անտուն տղամարդը կողոպտել է CNN-ի թղթակցին Բրազիլիայում՝ դանակով սպառնալով նրան ուղիղ եթերում
Դեպքը տեղի է ունեցել շաբաթ առավոտյան Սան Պաուլոյում, երբ Մասեդոն եւ նրա թիմը նկարահանում էր ռեպորտաժ Տետե գետի մակարդակի բարձրացման մասին․․․
Հրաձգություն ընտանեկան երեկույթի ժամանակ Չիկագոյում․ զոհվել է 5 մարդ, որոնցից է 7-ամյա երեխան
Չորս տղամարդ կրակ են բացել մարդկանց մեծ խմբի ուղղությամբ, որոնք հավաքվել էին Ինգլվուդի շրջանում․․․
Ավստրիայի ոստիկանությունը ռուսաստանցու սպանության մեջ կասկածում է ծագումով Չեչնիայից տղամարդու
Ուժայինների կարծիքով՝ սպանությունը եղել է պատվիրված․․․
Կիեւի կենտրոնում կրակոցներով զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել
Տուժել է երեք մարդ․․․
Իտալական ոստիկանությունը մանկական պոռնոգրաֆիա տարածող հանցագործների ցանց է բացահայտել
Իտալիայի ՆԳՆ հակակիբեռհանցագործությունների բաժնի ստորաբաժանում հանդիսացող փոստային ոստիկանության աշխատակիցները առգրավել են պոռնոգրաֆիկ բովանդակություն պարունակող մի քանի հազար ֆայլեր․․․
Ամենաշատ