News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Ցավալի լուր բանակից։ Արմավիրի զորավարժարանում մահացել է ժամկետային զինծառայող Հայկ Սուրենի Ալավերդյանը։ Քրեական գործ է հարցվել ինքնասպանության հասցնելու հոդվածով։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ շարքային Հայկ Ալավերդյանն ԱԿ-74 տեսակի ինքնաձիգով կրակել է ինքն իր դեմքին ։ NEWS.am-ի տեղեկություններով՝ մահացած զինծառայողը Հրազդան քաղաքից էր, 19 տարեկան։ Նա ունի երկու քույր, նախքան բանակ զորակոչվելը սովորում էր բարձրագույն ուսումնական հաստատությունում։

Երեկ Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը արձագանքել է ՀՀԿ-ն՝ այն համարելով

քաղաքական վրեժխնդրության հերթական դրսեւորում, որով փորձ է արվում նաեւ շեղել ժողովրդի ուշադրությունը երկրում օրեցօր կուտակվող բազում խնդիրներից: Նման զարգացումները վնաս են հասցնում Հայաստանի ներքաղաքական իրավիճակին եւ միջազգային վարկանիշին․ հայտարարել է Հանրապետականը՝ խոստանալով այս հարցը բարձրացնել միջազգային հարթակներում։

Նույն հարցի վերաբերյալ խորհրդարական խմբակցությունների, ներառյալ իշխող «Իմ քայլի» պատգամավորները զգուշավոր գնահատականներից այն կողմ չանցան կամ առհասարակ խուսափեցին մեկնաբանությունից։

Վարչապետի հիշատակած սեւազգեստ մարդկանցից ԱԱԾ-ն դեռ ոչինչ չի հրապարակում, Արթուր Վանեցյանը այսօր մի ճշտում արեց՝ ինքը չի ասել, թե իրենց հայտնի են սեւազգեստները, այլ որ բոլորը գիտեն նրանց մասին, եւ յուրաքանչյուրիս հայեցողությանը թողեց՝ որոշելու, թե ովքեր են սեւազգեստները։

Այսօր, Երեւանի ավագանին նիստ է արել, եւ դարձյալ ուշագրավ դրվագներն անպակաս էին։ «Լույս» խմբակցությունից Անի Խաչատրյանը հայտարարեց՝ լուրեր են շրջում, որ Բաբինյանը՝ առողջապահության վարչության պետը՝ «ատկատի» հին ավանդույթով փայ ունի մի քանի բուժհաստատաություններից։ Եվ դրանցնցից մեկը տխրահռչակ 19-րդ պոլիկինիկան է ։ Այստեղ Հայկ Մարությանը միջամտեց՝ անեկդոտով «Կարգին» հաղորդումից ։ «Լույսը» հարցեր ուներ նաեւ Արաբկիրի թաղապետին, որը, ըստ Անի Խաչատրյանի, կադրային զտումներ է անում աշխատակազմում ։

Երեկ Նորք-Մարաշի տներից մեկում դաժանաբար սպանվել է Երեւանի բնակիչ 25-ամյա Էլեն Սիմոնյանը։ Երիտասարդ կինը մեջքի շրջանում դանակի ավելի քան 10 հարված է ստացել, իսկ դեմքն ամբողջությամբ եղել է ջնջխված։ Ոստիկանները դին հայտնաբերել են սավանով և պոլիէթիլենով փաթաթված։ Սպանության կասկածյալը 29–ամյա Արսեն Նազարյանն է՝ Չարենցավան քաղաքից։ Նրան այսօր առավոտյան ոստիկանության ծառայողները Նորքի 17-րդ փողոցից բերման են ենթարկել եւ ձերբակալել ։ Պարզվել է, որ նա  սպանությունից հետո դին թաքցրել էր նույն տան խորդանոցում։  NEWS.am–ի տեղեկություններով՝ Էլեն Սիմոնյանի վերաբերյալ այժմ քրեական գործ է քննվում դատարանում։ Նա մեղադրվում է մի խումբ անձանց հետ խարդախություն կատարելու և բնակարանային գողության համար։ Սպանված կինը խնամքին ուներ մանկահասակ երեխա ։

Դոլարի փոխարժեքն այսօր աճել է՝ կազմելով 477 դրամ, եվրոն 542 դրամ է, բրիտանական ֆունտը՝ 605, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7 ու 56 դրամ։

Հայաստանի շրջանների մեծ մասում հունիսի 27-ին հիմնականում օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրեւ եւ ամպրոպ։ Տեղ-տեղ հնարավոր է կարկուտ: Երեւանում օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրեւ եւ ամպրոպ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +21+23, վաղը ցերեկը՝ +35+37:

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ