News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 18
USD
476.41
EUR
535.1
RUB
7.57
ME-USD
0.17
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի հավատում, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերի պատճառով պատժամիջոցներ կսահմանի, հաղորդում է ՏԱՍՍ-ը: 

Այս մասին նա ասել է Անկարայում Ճապոնիա թռիչքից առաջ, որտեղ կմասնակցի G20-ի գագաթնաժողովին:

«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունների ընթացքում ինձ չի թվացել, թե նրանք պատժամիջոցներ կսահմանեն: Այդ մասին հայտնում են միայն ցածրաստիճան պաշտոնական անձինք»,- ասել է նա՝ հավելելով, որ այդ հարցը կքննարկի Թրամփի հետ հանդիպման ընթացքում:

Ավելի վաղ ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Մարկ Էսպերը հայտարարել է, որ եթե Անկարան գնի այդ համակարգերը, ապա կզրկվի F-35 կործանիչների ծրագրից, եւ պատժամիջոցներ կսահմանվեն: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ