News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Վրաստանում անչափահաս աղջիկը պատահաբար սպանել է հորը՝ կրակելով հրազենային զենքից, հաղորդում է «Գրուզիա օնլայն»-ը՝ հղում անելով «Իմեդի» հեռուստաընկերությանը:

Ողբերգությունը տեղի է ունեցել Մեստիա շրջանում:

Տեղեկությունների համաձայն՝ պատահական կրակոցը տեղի է ունեցել այն պահին, երբ 12-ամյա աղջիկը մտածել է, թե դա խաղալիք է:

Ստացված վնասվածքից տղամարդը տեղում մահացել է:

ՆԳՆ-ն քրեական գործ է հարուցել «անզգուշությամբ մահ պատճառելու» հոդվածով: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ