News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Նիժնեանգարսկում Ան-24 ուղեւորատար օդանավի վթարային վայրէջքի հետեւանքով տուժել է 19 մարդ, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են տարածաշրջանի միացյալ հերթապահ կարգավարական ծառայությունից: Նրանց հիվանդանոց են տեղափոխել: Ավելի վաղ Բուրյաթիայի ղեկավար Ալեքսեյ Ցիդենովը հայտարարել էր 14 տուժածի մասին:

Ցիդենովի խոսքով՝ տուժածների վիճակը թեթեւ եւ միջին ծանրության է: «Օդանավում եղել է 43 ուղեւոր, այդ թվում՝ մի նորածին»,- ասել է նա:

Օդանավը ընթանում էր Ուլան Ուդե-Նիժնեանգարսկ-Իրկուտսկ երթուղով: Վթարը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտ 10:20-ին: «Ինտերֆաքսի» աղբյուրի տեղեկացմամբ՝ օդում շարքից դուրս է եկել օդանավի շարժիչներից մեկը, անձնակազմը սխալ թույլ չի տվել:

Վայրէջքի գնալիս օդանավը դուրս է սահել թռիչքուղուց: Արգելակելիս օդանավը շրջվել է, այնուհետեւ բախվել մաքրող կառույցներին:

Օդանավում ընդհանուր եղել է 47 մարդ: Արդյունքում զոհվել են անձնակազմի 2 անդամները եւ բորտմեխանիկը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ