News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Չինական տեխնոլոգիական հսկա Huawei-ն նախազգուշացրել է, որ ԱՄՆ առաջարկը ընկերությանն արգելել արտոնագրային դատարաններ հայց ներկայացնել «գլոբալ ինովացիաների համար աղետ» կդառնա, փոխանցում է AP-ն:

Huawei-ի գլխավոր իրավախորհրդատուն նախազգուշացրել է, որ ամերիկացի սենատորի առաջարկը սպառնալիքի տակ կդնի մտավոր սեփականության գլոբալ համակարգը, որն աջակցում է տեխնոլոգիաների զարգացմանը:

Այս առաջարկը հետեւել է այն հրապարակումներին, որ Huawei-ն ամերիկյան Verizon հեռախոսային օպերատորից 1 մլրդ դոլար է պահանջում: Թրամփի վարչակազմը զարգացման ոլորտում Պեկինի հավակնությունների հետ կապված լարվածության ֆոնին սահմանափակումներ էր մտցրել ամերիկյան տեխնոլոգիաներին Huawei-ի հասանելիության վրա:

«Եթե այդպիսի օրենսդրական առաջարկն ընդունվի, դա աղետ կլինի գլոբալ ինովացիաների համար: Դա սարսափելի հետեւանքներ կունենա»,- հայտարարել է ընկերության ներկայացուցիչը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ