News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Նախագահ Դոնալդ Թրամփը նորից քննադատել է ԱՄՆ-ի եւ Ճապոնիայի դաշինքը անվտանգության հարցերի վերաբերյալ, որը Տոկիոյի անվտանգության առանցքն է, Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ Օսակայում G20-ի գագաթաժողովի շրջանակում բանակցությունների նախօրեին, տեղեկացնում է Reuters-ը։

Տոկիոն եւ Վաշինգտոնը բարդ բանակցություններ են վարում, քանի որ Թրամփի վարչակազմը ջանում է պակասեցնել ԱՄՆ առեւտրային հաշվեկշռի դեֆիցիտը։

«Աշխարհի գրեթե բոլոր երկրներն օգտվում են Միացյալ Նահանգների հսկայական առավելություններից... Անգամ Ճապոնիան... Մենք պայմանագիր ունենք Ճապոնիայի հետ։ Եթե Ճապոնիան հարձակման ենթարկվի, մենք կմարտնչենք Երրորդ համաշխարհային պատերազմում»,- ասել է Թրամփը։ «Մենք կպաշտպանենք նրանց, եւ մենք կզոհենք մեր կյանքը։ Բայց եթե մեզ վրա հարձակվեն, Ճապոնիան առհասարակ չի օգնի մեզ։ Նրանք (ճապոնացիները) կհետեւեն դրան Sony հեռուստացույցներով»։

Մեկնաբանելով այս հայտարարությունը՝ Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յոշիմիհիդե Սուգան ասել է, որ երկու երկրների կառավարությունները չեն քննարկել պայմանագրի վերանայման հարցը, եւ չի ընդունել պակտի անարդարության մասին գաղափարը։ «Միացյալ Նահանգների եւ Ճապոնիայի պարտավորությունները հավասարակշռված են»,- ասել է նա մամուլի ասուլիսում։

Անվտանգության մասին ԱՄՆ եւ Ճապոնիայի բազմամյա պայմանագրի համապատասխան՝ ԱՄՆ-ը պարտավորվել է պաշտպանել Ճապոնիային, որը հրաժարվել է պատերազմ վարելու իրավունքից Երկրորդ համաշխարհային պատերազմում կրած պարտությունից հետո։

Ճապոնիան, իր հերթին,  տրամադրում է ռազմակայաններ, որոնք Վաշինգտոնն օգտագործում է Ասիայի խորքում էներգիայի պրոյեկտման համար, ներառյալ Օկինավայում ամերիկյան ծովային հետեւակների ոչ մեծ թվաքանակը եւ ավիակրի հարվածային խումբը Տոկիոյի մոտ, Յոկոսուկա ռազմածովային կայանում։

ԱՄՆ-ի եւ Ճապոնիայի միջեւ հարաբերությունների վատացումը, որը կարող է հանգեցնել անվտանգության մասին փաթեթի գործողության դադարեցմանը, կարող է ստիպել Վաշինգտոնին դուրս բերել իր զինված ուժերի մեծ մասն Ասիայից՝ Չինաստանի ռազմական հզորության աճի ֆոնին։

Դա նաեւ Ճապոնիային կստիպի փնտրել նոր դաշինքներ տարածաշրջանում եւ ամրապնդել սեփական պաշտպանությունը, ինչն անհանգստության պատճառ կդառնա լարված տարածաշրջանում միջուկային զենքի տարածման հետ կապված։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ