News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում 39-ամյա տղամարդը 3-ամյա դստեր մահվան համար ցմահ ազատազրկման է դատապարտվել, հաղորդում է AP-ն:

Ուեսլի Մեթյուզը պնդում է, որ իր դուստրը խեղդվել է կաթից, նա խուճապի  է մատնվել եւ մարմինը թաքցրել ջրատար խողովակում:

Սակայն դատախազները հայտնել են, որ Մեթյուն ստել է այն մասին, թե ինչպես է երեխան մահացել:

Փաստաբան Դե Լա Գարսան ատենակալներին խնդրել է ավելի մեղմ պատիժ նշանակել, որովհետեւ երեխայի մահը նրա հոր անգործության, այլ ոչ թե կանխամտածված գործողության հետեւանք է եւ հաշվի առնելով այն, որ մեղադրական  կողմը չի կարողացել ոչ մի վկա կանչել, որը կապացուցեր, որ Մեթյուն վատ է  վարվել դստեր հետ:

Այնուամենայնիվ ատենակալները որոշել են նրան ցմահ ազատազրկման դատապարտել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ