News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսին կարող է այցելել Թուրքիա: Այդ մասին ճապոնական Nikkei թերթին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Էրդողանը Ճապոնիա է ժամանել  G20-ի գագաթնաժողովին մասնակցելու համար եւ սպասվում է, որ կհանդիպի իր ամերիկացի գործընկերոջ հետ:

ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիայի հարաբերություններում  լարվածությունը սրվել էր ռուսական C-400 համակարգերի ձեռքբերման պատճառով: ԱՄՆ-ի օրենսդրության համաձայն Թուրքիային կարող են պատժամիջոցներ սպառնալ  եւ նա կարող է կորցնել գործընկերությունը եւ F-35 կործանիչների մատակարարումը:

Հարցին՝ կարծում է արդյոք նա, որ կարող է համոզել Թրամփին պատժամիջոցներ չկիրառել Թուրքիայի դեմ, Էրդողանն ասել է.

«Ես կարծում եմ, որ G-20-ի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումը կարեւոր նշանակություն կունենա մեր երկկողմ հարաբերություններում փակուղու վերացման եւ համագործակցության ամրապնդման համար:Բացի այդ խոսքը հուլիսին պարոն Թրամփի այցի մասին է»:

Էրդողանը կրկնել է, որ Անկարան չի հրաժարվի ռուսական համակարգերի գնումից եւ ասել, որ ոչինչ չի լսել Թրամփից պատժամիջոցների մասին:

«Մենք արդեն նրանց 1.5 մլրդ դոլար ենք վճարել F-35 նախագծի համար: Եթե ԱՄՆ-ն սխալ քայլ անի, մենք միջազգային արբիտրաժային դատարան կդիմենք, որովհետեւ ուզում ենք, որ նրանք վերադարձնեն մեր փողերը, որոնք մենք ծախսել ենք»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ