News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հուլիս 24
USD
476.13
EUR
532.17
RUB
7.54
ME-USD
0.17
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգներն ի վիճակի չէ Իրանին ոչնչացնել: Այս մասին CNN-ի հետ հարցազրույցում ասել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը «Իրանին ոչնչացնելու» մասին:

Նրա խոսքով՝ ԱՄՆ գործողությունները առճակատային եւ սադրիչ են, բայց Իրանը պատերազմի չի ձգտում: «Ես կարծում եմ, որ նախագահ Թրամփը պետք է հիշի, որ մենք 18-րդ դարում չենք ապրում: Կա ՄԱԿ կանոնադրությունը, եւ պատերազմների սպառնալիքն անօրինական է»,- ասել է Զարիֆը:

Նա նշել է, որ ԱՄՆ վարչակազմը «փորձում է տապալել Իրանի կառավարությանը» եւ «դրան է գնացել՝ հիմնվելով սխալ վերլուծության վրա»: Զարիֆի կարծիքով՝ Թրամփը «սխալ տեղեկությոններ, ոչ ճիշտ վերլուծություն է ստացել եւ հիմա հայտնվել է մի իրավիճակում, որից պետք է դուրս գա»:

Զարիֆը ամերիկյան պատժամիջոցներն անվանել է «Միացյալ Նահանգների կողմից ամբողջ իրանցի ազգի դեմ լրացուցիչ վիրավորանք»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել