News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հուլիս 17
USD
476.45
EUR
534.43
RUB
7.58
ME-USD
0.17
Տեսնել լրահոսը

ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 27-ի նիստում որոշում կայացրեց կառավարության պահուստային ֆոնդից 95,6 մլն դրամ հատկացնել ԱԻՆ-ին՝ նախարարության աշխատակազմում ստեղծված հրդեհային եւ տեխնիկական անվտանգության հետաքննության վարչության բնականոն գործունեության ապահովման նպատակով:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ԱԻՆ հրդեհային եւ տեխնիկական անվտանգության հետաքննության գործակալությունը վերակազմավորել է հրդեհային եւ տեխնիկական անվտանգության հետաքննության վարչության, իսկ ԱԻՆ հաստիքների թիվը ավելացել է 40-ով, ինչի արդյունքում առավելագույն թիվը կազմում է 240:

2019թ. ՀՀ պետական բյուջեով ԱԻՆ-ին վերոնշյալ 40 հաստիքների պահպանման համար գումար չի հատկացվել:

Նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է իրականացնել նորաստեղծ վարչության պահպանման ծախսերը՝ բնականոն աշխատանքը ապահովելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոստիկանները Արմավիր գյուղում կանեփի բույսեր են հայտնաբերել
Ըստ սեփականատիրոջ հայտարարության՝ հայտնաբերված բույսերն աճեցրել է իր օգտագործման համար…
Թուրքական դատարանը Հրանտ Դինքի սպանության գործով տարբեր ժամկետներով դատապարտել է 9 մարդու
Սպանության գործով դատավարությունը շարունակվում է, եւ 9 անձանց նկատմամբ վճիռ է կայացվել, քանի որ նրանց վրա տարածվում է վաղեմության ժամկետը...
Խոշոր վթար Կոտայքում. КамАЗ-ը բախվել է պատնեշներին եւ գլխիվայր շրջվել. վարորդը մահացել է (ֆոտո)
Այս պահին դեպքի վայր ժամանած ԱԻՆ փրկարար ծառայության փրկարարները փորձում են հատուկ տեխնիկայի միջոցով КамАЗ-ի վարորդի դին դուրս բերել ավտոմեքենայից...
Խանջյանից Հերացի տանող թունելում բեռնատարը հարվածել է վերեւի հատվածին, կոնտեյները շուռ է եկել
Ներկայում տեղում համապատասխան մարմինների կողմից աշխատանքներ են իրականացվում, տուժածներ չեն եղել...
«Air Moldova»-ի 164 ուղեւորով օդանավի շարժիչն օդում խափանվել է. հայ օդաչուների շնորհիվ այն հաջող վայրէջք է կատարել
Ամեն ինչ կանեմ, որ նրանք հայկական ավիաընկերությունում աշխատեն եւ իրենց որակի օդաչուներ պատրաստեն Հայաստանի համար…
Աղայան փողոցում շրջապտույտի ժամանակ «Dodge Dart»-ի առջեւ անիվները հայտնվել են արգելապատնեշի վրա
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը...
Ամենաշատ