News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Շիրակի մարզի դատախազությունում ուսումնասիրվել եւ ամփոփվել է անչափահասների շրջանում իրավախախտումները կանխարգելելու, դրանք ծնող պատճառներն ու պայմանները վերացնելու նպատակով դատախազությունում իրականացված միջոցառումների եւ դրանց արդյունքների վերաբերյալ կատարված աշխատանքները:

Ներկայացված ցուցանիշները փաստում են, որ մարզի տարածքում շարունակվում է անչափահասների կողմից կատարված հանցագործությունների էական նվազման միտումը: Մասնավորապես՝ 2018թ. ընթացքում արձանագրվել է 24 անչափահասի կողմից կատարված 20 հանցագործության դեպք՝ նախորդող տարվա 34 դեպքի համեմատ: Իսկ 2019թ. նման հանցագործության դեպքերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ըստ նախնական տվյալների, նվազել են գրեթե կրկնակի չափով:   

|իրակի մարզի դատախազության հսկողության տակ գտնվող քրեական գործերով քրեական օրենսգրքով չթույլատրված արարք կատարած բոլոր անչափահասների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ծնողի հսկողությանը հանձնելը:

Նշված դրական միտումների վրա էական նշանակություն են ունեցել 2018թ. ընթացքում ծավալված եւ այս տարի շարունակված՝ անչափահասների կողմից հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ կիրառվող դատախազական ներգործության միջոցները, իրավասու գերատեսչությունների հետ համագործակցությամբ պրոֆիլակտիկ աշխատանքների իրականացումը:

Մասնավորապես, Շիրակի մարզի դատախազի կողմից միջնորդագրեր էին ուղարկվել ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն, ՀՀ Շիրակի մարզպետին, ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետին՝ իրենց իրավասությունների շրջանակներում համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու եւ բացառելու անչափահասների՝ հանցավորության դեմ տարվող պայքարում դեռեւս մտահոգության տեղիք տվող խնդիրները:

Այդ համատեքստում առաջ էին քաշվել  նաեւ իրենց աշխատանքում թերացած պաշտոնատար անձանց  կողմից թույլ տրված խախտումների, նրանց նկատմամբ կարգապահական ներգործության միջոցներ կիրառելու  անհրաժեշտության, տարվող պրոֆիլակտիկ աշխատանքների ակտիվացման, պետական եւ տարածքային կառավարման մարմինների համագործակցության մակարդակի բարձրացմանը վերաբերող հարցեր:

Արձանագրված դրական միտումները զարգացնելու, անչափահասների կողմից կատարվող հանցագործությունները կանխելու եւ այդ գործընթացում ուսումնասկան հաստատությունների ներգրավվածությունն ընդլայնելու նպատակով Շիրակի մարզի դատախազներն օրերս այցելել են  մարզի Ազատանի, Արեւշատի, Անիի եւ Աշոցքի դպրոցներ: Այդ այցերի շրջանակներում Շիրակի մարզպետարանի կրթության վարչության աշխատակիցների եւ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության անչափահասների գործերով բաժանմունքների եւ խմբերի աշխատակիցների մասնակցությամբ ուսումնական հաստատությունների մանկավարժական կոլեկտիվների հետ կազմակերպվել են քննարկումներ:

Հանդիպումների ընթացքում դատախազների կողմից կարեւորվել է  դպրոցներում եւ ուսումնական հաստատություններում  տարբեր իրավական թեմաներով զրույցների անցկացումը, խոցելի խավի երեխաների՝ սոցիալապես անապահով, թափառելու, մուրացիկության հակումներ ունեցող աշակերտներին օժանդակելը՝ հատկապես տարբեր միջոցառումներում նրանց  ներառականությունն ապահովելու, ընտանիքներում բռնության հնարավոր առկայության նկատմամբ առավել մեծ ուշադրության ցուցաբերումը:

Քննարկումների ընթացքում դատախազների կողմից մանկավարժների ուշադրությունը հրավիրվել է հատկապես աշակերտների մոտ կտրող-ծակող, ջարդող-փշրող առարկաների առկայության նկատմամբ առավել զգոն լինելու, այդպիսիք հայտնաբերելու դեպքում նրանց մոտից վերցնելու եւ այդ մասին ծնողներին եւ  տարածքային ոստիկանության անչափահասների գործերով բաժանմունքների աշխատակցին տեղեկացնելու անհրաժեշտության վրա: Բացի այդ, անհրաժեշտ է համարվել դասերից երեխաների բացակայության փաստի պարտադիր արձանագրումը,  իսկ աշակերտի տեւական ժամանակով բացակայելու դեպքում ծնողների եւ տարածքային ոստիկանության անչափահասների գործերով բաժանմունքների աշխատակցի հետ քննարկումներով ու լրացուցիչ միջոցառումներով դրանց պատճառների վերացմանը նպաստելը: Ընդգծվել է մանկավարժների կողմից բարոյահոգեբանական աշխատանքների միջոցով անչափահասների պատշաճ վարքագծի դրսեւորումը խրախուսելու, հանցավոր ենթամշակույթի նկատմամբ բացասական վերաբերմունք սերմանելու, կրիմինոգեն ազդեցությունները բացառելու եւ իրավապահ մարմինների նկատմամբ վստահություն ներշնչելու կարեւորությունը:

Հանդիպում-քննարկումների ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել նման հանդիպումները պարբերական դարձնելու վերաբերյալ: 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Աքորի գյուղում չգործող պահեստ է այրվել
Ապրիլի 19-ին, ժամը 01:54-ին Լոռու մարզային փրկարարական վարչության…
Գայի պողոտայում «Օպելը» բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ
Ապրիլի 19-ին, ժամը 02:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն…
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Սամվել Վարդանյանի խոշտանգումը տեղի է ունեցել իշխանությունների…
Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
2024 թվականի ապրիլի 17-ին վերջինս հայտնաբերվել է և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Նրան մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն է...
Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է
Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը...
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը
Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար…
Ամենաշատ