News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Twitter-ը որոշել է միկրոբլոգների իր ծառայությունում Կանադայի տարածքում նախընտրական քարոզարշավն արգելափակել մինչեւ դաշնային խորհրդարանի ընտրությունների ավարտը, հայտնում է CBS հեռուստաալիքը: Այս մասին Twitter-ում հայտնել է Կանադայի պետական եւ հանրային քաղաքականության բաժանմունքի ղեկավար Միշել Օսթինը:

Կանադական Twitter-ում կարգելափակվի ամբողջ կոնտենտը, որը քարոզում է կուսակցության կամ առանձին թեկնածուների օգտին: Արգելող միջոցները կգործեն հունիսի 30-ից մինչեւ քվեարկության սկսվելը, որը տեղի է ունենալու այս տարվա հոկտեմբերի 21-ին:

Ընդ որում՝ Twitter-ը թույլ կտա քաղաքական գովազդի հրապարակումը, որը չի վերաբերի նախընտրական քարոզարշավին: Օրինակ՝ թեկնածուները կարող են խոսել շրջակա միջավայրի, առողջապահության կամ բյուջեի ծախսերի հետ կապված քաղաքական հարցերի մասին:

Առցանց ինդուստրիայի մյուս հսկաները գանգատվել են կանադական նոր կանոններով աշխատելու դժվարության մասին: Օրինակ՝ Google-ը գանգատվել է ժամանակի պակասից, որպեսզի իր ծառայությունները պատրաստի  գովազդի ընտրողաբար արգելափակմանը: Microsoft-ը քաղաքական գովազդն արգելում է ամբողջ աշխարհի իր ծառայություններում:

Արգելքը մտցվել է ԱՄՆ-ում սկանդալների ֆոնին՝ կապված 2016 թվականի ընտրություններից առաջ համացանցում քաղաքական քարոզչության հետ: Այս ընտրություններից հետո հարցեր առաջացան անբարեխիղճ գովազդի եւ ներամերիկյան գործերին արտասահմանյան պետությունների միջամտության մասին: Այս խնդիրների լուծման նպատակով Twitter-ի եւ Facebook-ի ղեկավարներին Կոնգրեսում սկսված լսումների էին կանչել: Ընդ որում՝ Facebook-ի թոփ մենեջերները չեն ցանկացել գալ Կանադայի խորհրդարանի լսումներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ամենաշատ