News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

YouTube-ը առաջիկա օրերին մի քանի կարեւոր փոփոխություններ կկատարի, որոնք օգտատերերին ավելի մեծ վերահսկողության հնարավորություն կտան նրա հանդեպ, թե ինչ տեսահոլովակներ են իրենց առաջարկվում գլխավոր էջում եւ «Հաջորդը» բաժնում։ Այս մասին «Վեստի»-ին տեղեկացրել են Google-ի ռուսական գրասենյակի մամուլի ծառայությունում։

Նախ՝ գլխավոր էկրանի վերին մասում եւ «Հաջորդը» բաժնում կհայտնվի ընդլայնված որոնման գործառույթ։ Այն թույլ կտա գտնել տեսանյութեր, որոնք նման են նրանց, որոնք մարդը սովորաբար նայում է, նույն ալիքի տեսանյութեր կամ այլ թեմայով տեսանյութեր, որոնք կարող են նրան հետաքրքիր թվալ։ Սկզբում նոր հնարավորությունը հասանելի կդառնա YouTube հավելվածի օգտատերերին անգլերեն Android-ի համար, հետո կհայտնվի iOS սարքերում եւ դեսքթոփ տարբերակներում, ինչպես նաեւ այլ լեզուներով։

Երկրորդ՝  օգտատերերին թույլ կտան հանել այն, ինչ չեն ցանկանում դիտել։ Դա կարելի կլինի՝ սեղմելով հոլովակի կողքի եռանշան կոճակը՝ «Թույլ չտալ այս ալիքը»։ Դրանից հետո տեսանյութը չի երեւա։ Գործառույթն արդեն հասանելի է YouTube-ի բջջային հավելվածներում, իսկ շուտով կհայտնվի դեսքթոփ տարբերակներում։

Երրորդ՝ YouTube դիտողներին կսկսեն բացատրել, թե ինչու են նրանց խորհուրդ տալիս այս կամ այն տեսահոլովակը, որոնց համար բաժանորդագրված չեն։ Հատուկ դաշտում կներկայացվի, թե ինչու է խորհուրդ տրվում նայել հենց այդ հոլովակը։

YouTube-ի փոփոխությունները, հավանաբար, պայմանավորված են վերջին ժամանակներս տեսահոսթինգի հասցեին սաստկացած քննադատությամբ։  Խորհուրդ տրվող ալգորիթմերը, որոնց միակ նպատակը կայքում մարդու անցկացրած ժամանակն առավելագույնի հասցնելն է, մեղադրում են կոնսպիրոլոգիական տեսության եւ ծայրահեղական տեսանյութերի տարածման մեջ։

ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ YouTube ղեկավարությունը երկար տարիներ անտեսել է աշխատակիցների խնդրանքները՝ հեռացնել ֆեյք եւ ծայրահեղական տեսանյութերը, ինչպես նաեւ հոլովակները, որոնցում քննարկվում են կոնսպիրոլոգիական տեսություններ, կամ գոնե նախազգուշացնել կասկածելի կոնտենտի առկայության մասին։ Bloomberg-ի տեղեկատվությամբ՝ YouTube-ի ղեկավար Սյուզան Վոյժիտսկին «երբեք չի խորացել իրավիճակի մեջ»՝ ասելով, որ իր խնդիրը «ընկերությունը կառավարելն է», ոչ թե ապատեղեկատվության եւ ծայրահեղական կոնտենտի դեմ պայքարելը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ամենաշատ