News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Օրինագծի ընդունումը պայմանավորված է հայրենական արտադրողին համապատասխան հումքային բազայով ապահովելու, ինչպես նաեւ վերարտադրող արդյունաբերության զարգացմանը նպաստելու անհրաժեշտությամբ։ Այս մասին խորհրդարանի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ընթացքում, ասաց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի կառավարությունը նախաձեռնում է տեղերում երկրորդային հումքի վերամշակման  գործնական քայլեր եւ թույլ է տալիս արդյունաբերական ձեռնարկություններին զարգացնել սեփական արտադրությունը՝ օգտագործելով սեւ եւ գունավոր մետաղներ, ինչպես նաեւ թափոններ։

Նախարարը տեղեկացրել է, որ 2013 թվականից Հայաստանում գործում է օրենք, որի համաձայն՝ հանրապետությունից առանց մաքսատուրքի վճարման կարող է արտահանվել միայն սեւ մետաղից պատրաստված պատրաստի արտադրանք, իսկ մետաղի թափոնի եւ ջարդոնի արտահանումը սահմանափակվում է մեկ տոննան 80 հազար դրամ տուրքով։ Արդյունքում, ինչպես նշեց Խաչատրյանը, այդ ժամանակվանից ի վեր, ընդհուպ մինչեւ 2018-ի սեպտեմբեր,  երկրից դուրս է տարվել աննշան քանակությամբ թափոն եւ ջարդոն։ Այդ ժամանակ, նրա խոսքով, կառավարությունը նկատել է սողանցք օրենքում, որը թույլ է տալիս, վկայականի առկայության դեպքում, որը վկայում է այն մասին, որ վերջնական արտադրանքն արտադրվել է Հայաստանում, խուսափել տուրքի վճարումից արտադրանքը երկրից դուրս տանելիս։ Արդյունքում, ինչպես նշեց նախարարը, միայն 2019-ի մայիսին դուրս է տարվել 3700 տոննա մետաղի ջարդոն։

«Մեր հաշվարկներով, վերջին 6-8 ամիսներին դուրս է տարվել 10 հազար տոննա մետաղի ջարդոն։ Եթե այդպես շարունակվի, ապա հանրապետությունում մետաղի ընդհանուր պաշարը, որը գնահատվում է 700 հազար տոննա եւ հաշվարկված է, առնվազն, 10-15 տարվա համար՝ տեղի կայուն արտադրության ապահովման նպատակով, կարող է հայտնվել սպառնալիքի տակ»,- ընդգծել է Խաչատրյանը։  

Նա պարզաբանեց, որ օրինագծով, մասնավորապես, նախատեսվում է մաքսատուրքեր սահմանել մի շարք ապրանքների համար, այդ թվում՝ նաեւ հայկական արտադրության:

Նշենք, որ խոսքը թուջի մասին է, ընդ որում՝ ինչպես վերամշակվող, այնպես էլ հայելային, ինչպես նաեւ մետաղի ջարդոնի եւ սեւ մետաղի ջարդոնի՝ դրանք հետագայում մետաղական ձուլակտորների հալեցնելու համար:

«Առաջարկվող փոփոխությունները տեղական արդյունաբերական ընկերություններին թույլ կտան մետաղի ջարդոնը որպես հումք օգտագործել տեղում՝ ապահովելով վերջնական արտադրանքի մրցունակ գներ, որոնք նրանք արտադրելու են»,- պարզաբանեց Խաչատրյանը:

Էկոնոմիկայի նախարարը նշեց, որ սա թույլ կտա հայրենական արտադրողների համար լուծել հումքային բազայի ապահովման խնդիրը, ինչպես նաեւ նպաստել տեղական արտադրության զարգացմանը, ինչն իր հերթին թույլ կտա նոր աշխատատեղեր ստեղծել:

Օրինագիծը ստացավ խորհրդարանական հանձնաժողովի դրական եզրակացությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման  ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք
ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը շարունակում…
Առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության. 2024-ի ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կգ. ՊԵԿ
Նախկին 200 հազար դրամ և 31 կգ արտոնության փոխարեն սահմանվել է...
Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն
Շնորհավորում եմ նոր տնօրենին պաշտոնին նշանակվելու կապակցությամբ, մաղթում եմ միայն նոր հաջողություններ և արդյունավետ ու կառուցողական...
Հայտնի են ձվի արտադրության եւ իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
Վերահսկողական միջոցառումներն այսօր դեռ շարունակվում են, ափոփ արդյունքները կներկայացվեն լրացուցիչ հաղորդագրությամբ...
Փորձել են օդային ճանապարհով ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման 40 բջջային հեռախոս. ՊԵԿ
Վարչական վարույթի հետագա ընթացքն ապահովելու համար՝ նյութերն ուղարկվել...
Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին է ներկայացրել Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են Հայաստանի և Կորեայի միջև...
Ամենաշատ