News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Երևանի 2800 ամյակի այգին արդեն դարձել է երևանցիների և մայրաքաղաքի հյուրերի սիրելի զբոսավայրը: Այն գրավում է բոլոր տարիքային խմբերին` ծեր թե մանուկ ամեն օր շտապում են այգի վայելելու գեղեցիկ տեսարաններն ու շատրվանների զովությունը: Հիշեցնենք, որ այս տարածքը ժամանակին եղել է Անգլիական այգու եզրային մասը: 2002թ.` Իտալիայի փողոցի կառուցումից հետո, այս հատվածը կարծես կղզիացել էր: Խնամքի բացակայության պատճառով տարածքը մնացել էր անմխիթար վիճակում և դադարել էր ծառայել որպես այգի: Այստեղ մնացել էին միայն ծերացած, հիվանդ և փտած ծառեր,  մաշված և վնասված նստարաններ, ավերված և չգործող շատրվանների մնացորդներ: Հենց այս տարածքում 2018-2019 թթ. ընթացքում կառուցվեց Երևանի 2800-ամյակի այգին: Այգու նախագծումը տևել է կես տարի, իսկ կառուցումը՝ մեկուկես տարի: Կառուցման ընթացքում փոխվեց ամեն ինչ. անգամ հողն ամբողջությամբ փոխարինվեց:

Այգու բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել 2019 թ. մայիսի 10-ին: Բացմանը ներկա էին ՀՀ վարչապետը, Երևանի քաղաքապետը, բազմաթիվ հյուրեր: Այգին կառուցվել է «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի միջոցներով: Նախագծի հեղինակն է Կարեն Վարդանյանը: Տվյալ նախագծի իրականացման համար ծախսվել է 5 մլն 300 հազար ԱՄՆ դոլար:

Այգու կառուցապատումից բացի` «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամը 2019 թվականից սկսած 99 տարիների ընթացքում իր միջոցների հաշվին նաև հոգալու է այգու խնամքի ու պահպանության ծախսերը: Գլխավոր նախապայմանը, որ Երևանի քաղաքապետարանին ներկայացրել են բարեգործներ Միքայել և Կարեն Վարդանյանները, այն է, որ այգին մնում է Երևան համայնքի սեփականությունը, և այգու տարածքում արգելվում է որևէ ձեռնարկատիրական գործունեություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
«Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը խոսել է կատարված աշխատանքների, ֆինանսական և որակական ցուցանիշների...  
Այս պահին ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
Քննարկումներ միշտ լինում են, Հայաստանը հաշվի է առնում բոլոր օգուտներն ու…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես շարունակում է էժանանալ. Ռուբլին կայուն է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 28-ին, կազմել է…
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր ստացել է Բելառուսի…
Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային...
Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի 33 ազդակիր բնակավայրերին կհատկացվի ռոյալթիների 2 տոկոսը. Սանոսյան
2021 թվականին մեր մետաղական հանքերը բյուջե են վճարել 52 միլիարդ դրամ ռոյալթի, հիմա սա այդ 52 միլիարդի 2 տոկոսն է, և այսպես՝ ամեն տարի: Հաջորդ...
Ամենաշատ