News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կորեայի առաջնորդի եւ ԱՄՆ նախագահի դերասան նմանակները գտնվում են Օսակայում, որտեղ հունիսի 28-29-ին տեղի կունենա Քսանյակի գագաթաժողովը։ Այս մասին հինգշաբթի Թվիթերի իր էջում տեղեկացրել է Հյուսիսային Կորեայի առաջնորդի նմանակ դերասան Հովարդ Էքսը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Վերջին տարիներին  համաշխարհային հռչակ ձեռք բերած նմանակները քայլում են քաղաքում, լուսանկարվում անցորդների հետ եւ անգամ բրուդերշաֆթով ավանդական տակոյակի են կերել (խմորի տապակած գնդիկներ ութոտնուկով)։ Լրագրողների հետ շփվելով՝ նրանք կատակով հիշեցրել են, որ վերջերս «հիանալի եւ ջերմ նամակներ են փոխանակել»։

Կիմ Չեն Ընի նմանակի կարիերան սկսվել է 2011 թվականին, երբ չինական ծագմամբ դերասան Հովարդ Էքսին առաջարկեցին նկարահանվել կինոյում եւ հեռուստատեսությունում, գերազանցապես Հոնկոնգում։ Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ ամենամեծ նմանության հաջողվել է հասնել վերջին երեք տարիներին։ Համաշխարհային փառքի վայրկյաններ նա ունեցավ Փհյոնչհանում վերջին Ձմեռային օլիմպիադայի ժամանակ, երբ նրա հայտնվելը Խաղերի բացման արարողությանը Թրամփի նմանակի հետ, որին պատկերում էր Դենիս Ալանը, իսկական հիացմունք առաջացրեց։

«Քսանյակի» գագաթաժողովն արդեն տասնչորսերորդն է պատմության մեջ եւ առաջինը, որը կազմակերպվում է Ճապոնիայում։ Համաժողովը տեղի է ունենալու  հունիսի 28-ին եւ 29-ին INTEX Osaka միջազգային ցուցահանդեսում, Օսակայի ծոցի Սակիսիմա արհեստական կղզում։ Այստեղ էլ կբացվի մամուլի կենտրոն լրագրողների համար։ Գագաթաժողովի իրադարձությունները կլուսաբանեն ԶԼՄ-ների մոտ 7 հազար ներկայացուցիչներ։

Բացի G20-ի պետությունների ղեկավարներից, Օսակա են հրավիրված նաեւ Վիետնամի եւ Թաիլանդի, Սինգապուրի, Նիդեռլանդների վարչապետերը, Եգիպտոսի, Իսպանիայի, Սենեգալի եւ Չիլիի նախագահները։ Հանդիպման աշխատանքին կմասնակցեն առաջատար միջազգային կազմակերպությունների ղեկավարները, ներառյալ ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը, Համաշխարհային բանկի նախագահ Դեւիդ Մելպասը եւ Արժույթի միջազգային հիմնադրամի կարգադրիչ տնօրեն Քրիսթին Լագարդը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ