News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մենք շարունակում ենք գտնվել տնտեսական բավական բարձր ակտիվության ցուցանիշներում. մայիսին արձանագրվել է 7,3 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ, բայց այստեղ ամենակարեւորը բովանդակությունն է: Այս մասին, այսօր՝ հունիսի 27-ին, կառավարության նիստի սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ուզում եմ արձանագրել, որ մայիսին նախորդ տարվա մայիսի համեմատ ունեցել ենք արտահանման 15 տոկոսանոց աճ, իսկ հունվար-մայիսին՝ 0,1 տոկոսանոց աճ: Սա նշանակում է, որ մենք այս տարի արտահանման հետ կապված խնդիրները հաղթահարել ենք: Առաջին եռամսյակի տվյալներով արտահանման ոլորտներում որոշակի մտահոգություններ կային, հիմա դրանք փարատված են: Վերլուծությունները ցույց են տալիս, որ այս տարվա ընթացքում կունենանք արտահանման բավական շոշափելի աճ»,-ընդգծեց վարչապետը:

Նա կարեւորեց փաստը, որ արտահանման կառուցվածքում տնտեսության ճյուղերի ազդեցության փոփոխություն է տեղի ունեցել. «Եթե նախորդ տարի մշակող արդյունաբերության կշիռը արտահանման մեջ կազմել է 62,8 տոկոս, այս տարի կազմում է 64,6 տոկոս, աճը 1,8 տոկոս է: Իսկ հանքահումքային արտադրանքի տեսակարար կշիռը նվազել է 27,6 տոկոսից հասնելով 25 տոկոսի:

Շատ կարեւոր է արձանագրել, որ թեեւ արտահանման մեջ դեռ մեծ կշիռ չունի տեխնոլոգիատար ապրանքների արտահանումը, բայց առաջին 5 ամիսների տվյալներով այս ոլորտը բավականին մեծ աճ է արձանագրել՝ 29,5 տոկոս: Միջին տեխնոլոգիատար ապրանքների խումբը եւս աճ է արձանագրել՝ 19,4 տոկոս:

Այս թվերը ցույց են տալիս, որ ՀՀ տնտեսական համակարգը ընկալել ու մարսել է տնտեսական հեղափոխության վերաբերյալ կառավարության մեսիջները: Մենք դեռ աշնանը նշում էինք, որ տեխնոլոգիատար ոլորտները պետք է ավելի մեծ աճ արձանագրեն, որ արտահանումը պետք է դառնա տնտեսության շարժիչ ուժը»,-հայտարարեց Փաշինյանը:

«Իհարկե, սրանք ընդամենը նախանշաններ են, բայց կարեւոր նախանշաններ են, որ տնտեսությունը, գործարար համայնքը կառավարության քաղաքական մեսիջներն ընկալել են: Պետականկառավարման համակարգում նույնպես պետք է ընկալեն այս մեսիջները: Կան ազդանշաններ, որ պետական կառավարման համակարգի կողմից այդ ազդակները ոչ ամբողջությամբ են ընկալված ու մարսված»,-հավելեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոսկու գրավադրմամբ սպառողական վարկ ունեցողների պարտավորությունները ներելու որոշման արդյունքում կնքվել է 469 որոշում
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ շարունակվում է որոշման շահառու...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 10-ին, կազմել է…
«Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից
Տեսչական մարմինը հորդորում է ալկոհոլային խմիչքներ արտադրողներին իրենց...
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ