News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Կանցլեր Անգելա Մերկելը հերթական անգամ արարողակարգային միջոցառման ՝ նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի մոտ ընդունելության ժամանակ, դողի ուժեղ նոպա է ունեցել:

Համապատասխան տեսանյութը հինգշաբթի տարածել է n-tv հեռուստաալիքը, հաղորդում է  ՏԱՍՍ-ը:

Տեսանյութում երեւում է, թե ինչպես է Մերկելը՝ նախագահի աջ կողմում կամնգնած, նկատելիորեն դողում  ինչպես ուժեղ սարսուռի ժամանակ: Դրանից հետո նրան մեկ բաժակ  ջուր են փոխանցում:  Կանցլերը հրաժարվում է օգնությունից, մի քանի րոպե անց դողը դադարում է:

Նմանատիպ դեպք էր տեղի ունեցել հունիսի 18-ին: Կանցլերը ընդունել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն եւ բոլորի համար անսպասելի ազգային հիմնի կատարման ժամանակ նրա մոտ ուժեղ դող էր սկսվել: Շրջապատողները ուշադրություն էին դարձրել դրան, սակայն ոչ ոք չէր համարձակվել մոտենալ նրան՝ հավանաբար արարողակարգը խախտելու մտավախությունից:

Այնուհետ ո Մերկելը եւ Զելենսկին գնացել էին բանակցելու եւ 1.5 ժամ հետո դուրս էին եկել լրատվամիջոցների մոտ:

Կանցլերն ասել էր, որ առնվազն երեք բաժակ ջուր է խմել, որից հետո տկարությունն անցել է:

Ենթադրվում է, որ Մերկելը օրվա ընթացքում կուղեւորվի Օսակա՝ G20-ի գագաթնաժողովին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ