News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Անշարժ գույքի կադաստրի բոլոր փաստաթղթերը, համաձայն օրինագծի, կհավաստվեն ոչ թե կնիքով, այլ հատուկ կոդով՝ ինքնավար ճանապարհով։ Այս մասին խորհրդարանի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, «Սեփականության իրավունքի պետական գրանցման մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ մտցնելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ, հունիսի 27-ին ասաց ՀՀ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը։

Նրա խոսքով՝ ցանկացած քաղաքացի, որին ինչ-որ պատճառով հարկավոր է հավաստիանալ այս կամ այն փաստաթղթի իրական լինելու մեջ, կարող է առանց խոչընդոտի մտնել Հայաստանի Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի պաշտոնական էլեկտրոնային էջ եւ ճշտել անհրաժեշտ տեղեկությունը։ «Դա էապես կպարզեցնի քաղաքացիների կյանքը, այս առաջարկությունը համապատասխանում է այն քաղաքականությանը, որին որոշել է հետեւել կառավարությունը։ Եթե ավելի վաղ քաղաքացիներն ստիպված էին երկու անգամ այցելել Կադաստրի կոմիտե, ապա այժմ բավական է մեկ այցելությունը»,- պարզաբանել է Պետրոսյանը։

Նա ընդգծել է, որ բոլոր շահագրգռված անձինք կկարողանան հանգիստ պատասխաններ ստանալ իրենց հետաքրքրող հարցերին՝ տնից դուրս չգալով, քանի որ քաղաքացիներին հասանելի ամբողջ տեղեկատվությունը հասանելի կլինի տեղեկատվական հարթակում։

Միաժամանակ, ինչպես նշել է պաշտոնյան, քաղաքացիներն, այնուամենայնիվ, մի շարք դեպքերում պետք է այցելեն կառույցի մասնաճյուղեր։ «Խոսքն ինչպես անշարժ գույքի ձեռքբերման, այնպես էլ դրա օտարման մասին է։ Այդ դեպքերում քաղաքացիներն, այնուամենայնիվ, պետք է ժամանակ տրամադրեն եւ այցելեն Կադաստրի կոմիտե»,- ասել է նա։

Երկրորդ փոփոխությունը վերաբերում է հնացած նմուշի սերտիֆիկատներին եւ վկայականներին, որոնք թարմացման կարիք ունեն։ «Հիմա փոփոխություններ մտցնելու դեպքում մենք էլեկտրոնային ճանապարհով կտրամադրենք նոր վկայականներ եւ սերտիֆիկատներ՝ աստիճանաբար շրջանառությունից հանելով հնացածները»,- տեղեկացրել է Կադաստրի կոմիտեի ղեկավարը։

Քննարկումներից հետո օրինագծերի փաթեթն արժանացավ դրական եզրակացության։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ