News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Հունիսի 27-ին Երեւանում ընթացող Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի միջեւ առեւտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստը մեկնարկել է Հայաստանի փոխվարչապետ, Հայ-վրացական առեւտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Տիգրան Ավինյանի ելույթով:

Ողջունելով նիստի մասնակիցներին` Տիգրան Ավինյանը նշել է, որ հանձնաժողովի աշխատանքները Հայաստանի ու Վրաստանի միջեւ երկկողմ բազմաոլորտ համագործակցության զարգացման համատեղ ջանքերի հերթական ապացույցն է՝ ընդգծելով, որ հայ-վրացական կառուցողական գործընկերությունը ներառում է երկկողմ միջպետական կապերի բազմաթիվ կարեւոր ուղղություններ, եւ միանշանակ է, որ միջկառավարական հանձնաժողովն իր գործունեությամբ եւս կծառայի այս համագործակցության խորացմանը։

Տիգրան Ավինյանը համոզմունք է հայտնել, որ հանձնաժողովի աշխատանքների արդյունքում նոր հեռանկարներ կբացվեն բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության, գյուղատնտեսության, ինչպես նաեւ մշակույթի, կրթության, առողջապահության եւ այլ ոլորտներում՝ ընդգծելով, որ հայ-վրացական երկկողմ օրակարգը հագեցած է էներգետիկայի եւ տրանսպորտի ոլորտներում բազմաթիվ հեռանկարային այնպիսի ծրագրերով, որոնք միտված են նաեւ մեր երկրների տարանցիկ կարողությունների զարգացմանը։

Նշվել է նաեւ, որ միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների վերսկսումը նոր եւ լավ հիմք է ստեղծում հայ-վրացական հարաբերությունների հետագա ամրապնդման ու զարգացման համար, եւ Հայաստանի ու Վրաստանի կառավարությունները նոր եռանդով կշարունակեն իրենց արդյունավետ համագործակցությունը՝ ի շահ եւ ի բարօրություն երկու ժողովուրդների։

Ելույթի վերջում ՀՀ փոխվարչապետը hայկական պատվիրակության անունից եւս մեկ անգամ ողջունել է վրաց գործընկերներին եւ մաղթել բոլորին արդյունավետ եւ արգասաբեր աշխատանք։

Բացման խոսքով հանդես է եկել նաեւ Վրաստանի փոխվարչապետ, տարածքային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարար, Հայ-վրացական առեւտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մայա Ցկիտիշվիլին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ
Մենք դիմեցինք նաև ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալ յանին, որը մեր հարցմանը պատասխանեց հետևյալ կերպ...
«Վրացագիտության կենտրոնը նոր մեկնարկի հիանալի կետ է». Անդրեասյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի ներկայացուցիչներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր...
«Ժողովուրդ». Ի՞նչ տարածքներ են զիջվելու Վրաստանին. Փաշինյանը վրացի գործընկերոջ հետ քննարկել է. խոսնակի պարզաբանումը
Այսօր գործընկերոջս հետ առիթ ենք ունեցել քննարկել այս համատեղ հռչակագրի գործնական իրագործման...
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարը  Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրերին
Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիորգի Ամիլախվարիի գլխավորած...
Վրաստանի կառավարության անդամների հետ երկխոսությունը վկայում է 2 երկրների միջև կապերի բարձր մակարդակը. Ժաննա Անդրեասյան
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար...
ԵՊՀ-ում բացվել է վրացագիտության կենտրոն. այն կնպաստի Վրաստանի մասին քաջատեղյակ մասնագետների պատրաստմանը
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիորգի Ամիլախվարիի խոսքով՝ Հայաստան պաշտոնական այցի ընթացքում ունեցել է շատ…
Ամենաշատ