News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կառավարությունն այսօրվա՝ հունիսի 27-ի նիստում հաստատվեց «Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առեւտրային կազմակերպության ռեկտորի ընտրության արդյունքները։ Ըստ այդմ՝ ռեկտոր ընտրվեց Լիլիթ Արզումանյանը։

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ Արզումանյանը մայիսի 22-ի կառավարման խորհրդի նիստում ստացել է 14 կողմ ու 9 դեմ ձայն։

Նախարարը նշեց, որ Լիլիթ Արզումանյանը 2013-2018 թվականներին ղեկավարել է Բարձարգույն որակավորման հանձնաժողովը, բայց սերտ կապ է ունեցել արվեստի ոլորտի հետ, Հանրային հեռուստատեսությամբ վարել է «Թատերական գրասենյակ», «Մեր թատրոնը» հաղորդաշարերը, մի շարք խաղարկային ֆիլմերի հեղինակ է, եղել է Լեզվի բարձրագույն խորհրդի անդամ, ինչպես նաեւ մի շարք գեղարվեստական խորհուրդների անդամ:

Լիլիթ Արզումյանը շնորհակալություն հայտնեց՝ նշելով, որ ուրախ է, որ մասնակիցն է լինելու երկիրը կառուցելու սկսված գործընթացին. «Ես պարոն Հարությունյանին խնդրել էի օգնություն, քանի որ շատ վատ վիճակում է ինստիտուտի շենքը։ Մեզ հատկացվեց գումար՝ 10 միլիոն, շենքի 70 տոկոսն արդեն վերանորոգված է»,-ասաց նա։

Վերջում վարչապետը արձագանքեց. «Ձեր ինստիտուտի շրջակայքը, երեւի թե, մեկ-երկու ամիս առաջ սեփական ձեռքերով եմ մաքրել, հույս ունեմ՝ այդ մաքրությունը կպահպանվի»:

Տպել
Ամենաշատ