News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայաստանի համար առաջնահերթույուն է Լեռնային Ղարաբաղի ֆիզիկական անվտանգությունը: Հունիսի 27-ին մամուլի ասուլիսին այս մասին ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հերթական հայտարարությունները:

Մեկնաբանելով ադրբեջանական կոլլեգիայի հայտարարությունները՝ որոշ փաստաթղթերի եւ առաջարկների մասին, նախարարը նշեց, որ Վաշինգտոնում հանդիպման ժամանակ քննարկվել է հարցերի լայն շրջանակ:

Նրա խոսքով՝ հանդիպման առանձնահատկությունն այն էր, որ այն ընթանում էր լարվածության աճի պայմաններում, ինչը չէր կարող չանդրադառնալ հանդիպման վրա:

Այդ կապակցությամբ կողմերը քննարկել են լարվածության նվազեցման հնարավորությունները, թե ինչպես խուսափել հետագա քայլերից, որոնք կարող են ավելի սրել իրավիճակը:

Նախարարը հույս հայտնեց, որ հնարավոր կլինի  պահպանել իրավիճակը բանակցությունները շարունակելու համար: Որպես բաղադրիչ նա նշեց մարդկանց միջեւ շփումների անհրաժեշտությունը եւ մթնոլորտի ստեղծումը, որը բացառում է ատելության քարոզչությունը: Միեւնույն ժամանակ, անհրաժեշտ է շարունակել աշխատանքը  էսկալացիայի ռիսկը նվազեցնելու համար: Այս համատեքստում նախարարը նշեց Դուշանբեի եւ նախորդ պայմանավորվածությունների իրականացման կարեւորությունը:

Նախարարը հիշեցրեց, որ զոհերի եւ հրադադարի ռեժիմի խախտումների առկայության դեպքում առաջնային է դառնում միջադեպերի հետաքննման մեխանիզմներ ստեղծելու եւ Կասպրշիկի խմբի հնարավորությունների ավելացման անհրաժեշտությունը: Այդ առաջարկները նոր չեն, դրանք ուղղված են իրավիճակի կայունության պահպանմանը, նկատեց ԱԳ նախարարը:

«Մենք      չենք հավատում, որ լարվածության պայմաններում հնարավոր է արդյունավետ առաջընթաց: Բանակցություններում  սպառնալքիների լեզուն չի աշխատում: Մենք հավատում ենք մեզ եւ մեզ հետ սպառնալիքների լեզվով խոսել չի ստացվի», - ասաց նա:

Ինչ վերաբերում է բանակցություններում Արցախի մասնակցությանը, ապա մեզ համար դա առաջին հերթին բանակցությունների արդյունավետության բարձրացման համար է, նշեց նախարարը: Բանակցությունների բովանդակության առումով նախարարն ընդգծեց Արցախի կարգավիճակի եւ ճանաչման եւ ժողովրդի ինքնորոշման իրավունքների իրականացման հարցերը:

Նրա խոսքով՝ հաջորդ հանդիպման մասին կհաղորդվի, երբ այն համաձայնեցվի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ