News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությունը շարունակում է զարգացնել Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը: Այս մասին «Բանակ-2019» միջազգային ռազմատեխնիկական համաժողովի ժամանակ ՏԱՍՍ-ին ասել է երկրի պաշտպանական արդյունաբերության փոխնախարար Յախյա Մուսաեւը:

«Մենք Ռուսաստանի հետ մի քանի խոշոր նախագծեր ունենք, որոնք մինչեւ հիմա գործում են, օրինակ՝ «Տակտիկական հրթիռային սպառազինություն» կորպորացիայի հետ: Սա հուսալի եւ  բացարձակապես շահավետ պայմանագիր է: Մենք նաեւ լիցենզիայով ԱԿ-74Մ «Կալաշնիկով» ինքնաձիգ ենք արտադրում եւ այս համաձայնագրի շրջանակում մեծ աշխատանք ենք կատարել: Կան պահեստամասերի եւ սպասարկման ծառայությունների մի շարք պայմանագրեր»,- տեղեկացրել է Մուսաեւը: Նրա խոսքով՝ Մոսկվայի եւ Բաքվի բավականին սերտ համագործակցությանը զգալիորեն նաստում է արդյունաբերական կոոպերացիան, որը հիմնադրվել է Խորհրդային Միության գոյության տարիներին, ինչպես նաեւ Ադրբեջանի արտադրական ենթակառուցվածքը:

Մուսաեւը նշել է, որ Ադրբեջանը մեծ ուշադրություն է դարձնում սպառազինության եւ ռազմական տեխնիկայի սեփական արտադրության ստեղծմանը: «Մենք արտադրում ենք նաեւ սեփական պաշտպանական արտադրանք, օրինակ՝ հրազեն, որն արտահանում ենք, ինչպես նաեւ զինամթերք: Համեմատաբար վերջերս ստեղծված պաշտպանական արդյունաբերության համար սա զգալի հաջողություն է. մենք նույնիսկ պաշտպանական արտադրանք ենք մատակարարում Հյուսիսատլանտյան դաշինքի որոշ անդամ երկրների»,- հայտնել է Մուսաեւը:

«Բանակ-2019» համաժողովը հունիսի 25-30-ը ընթանում է մերձմոսկովյան Կուբինկայում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ