News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի Ազգային ժողովում խորհրդարանի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ հունիսի 27-ին ընթանում է աշխատանքային բանավեճ «Կաթի շուկայում ընթացիկ իրավիճակի մասին» թեմայով, տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը։

Քննարկմանը մասնակցում են ինչպես խորհրդարանականներ, այնպես էլ բիզնեսի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Բանավեճի մասնակիցները քննարկել են ԳՕՍՏ-ի խնդիրները, անդրադարձել հանրապետությունում անկախ եւ օբյեկտիվ լաբորատորիաների կազմավորման հարցին, որոնք կունենան աշխատակիցների ու փորձագետների պրոֆեսիոնալ կազմ։

Մասնավորապես,  խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար, «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Բաբկեն Թունյանը նշեց, որ վստահության մակարդակը հասարակությունում գիտափորձագիտական լաբորատորիաների հանդեպ շատ ցածր է։ «Ինչ-որ ԶԼՄ լրագրողական հետաքննության շրջանակում կարող է շուկայի մոնիթորինգ իրականացնել, փորձաքննության համար այս կամ այն ընկերության արտադրանքը վերցնել, ուղարկել ստուգման երկու տարբեր լաբորատորիաներ եւ ստանալ երկու միանգամայն տարբեր պատասխան։ Եվ այդ արդյունքների մասին տվյալները կարող են բավական լրջորեն ազդել շուկայի իրավիճակի վրա»,- պարզաբանել է Թունյանը։

Ընդ որում՝ նա ընդգծել է, որ ընկերությունը, որին պատկանել է այդ արտադրանքը, չի կարող դատի տալ ԶԼՄ-ին, որը հրապարակել է այդ հետազոտությունների տվյալները, քանի որ հետազոտություններն իրականացվել են միայն զանգվածային լրատվամիջոցի պատվերով, բայց անմիջական գործընթացը եւ պատասխանատվությունն արդյունքների համար ընկնում են այդ հետազոտությունն իրականացնող գիտահետազոտական լաբորատորիաների վրա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ