News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Արագածոտնի մարզի Արագած գյուղի բնակիչներն այսօր՝ հունիսի 27–ին, կարտոֆիլ են բերել կառավարության շենքի դիմաց։ Նրանք բողոքում են ՀԷԿ–երի դեմ, որոնց պատճառով չորանում են իրենց ցանքատարածքները։

«Մենք չենք կարողանում այլեւս այդ ջրով մեր ցանքատարածքները ջրել, ամբողջը չորացել է, հիվանդություն է ընկել բույսերի մեջ։ Ծառերը չորանում են, գետում կարմրախայտ ձուկ կար, ամբողջը սատկեցին»,– ասաց գյուղացիներից մեկը։

«2008 թվականից այդ ՀԷԿ–երն աշխատում են եւ ամբողջ թույնը խողովակով գալիս լցվում է մեր գյուղի վերեւը, մեր հողամասերն ամբողջությամբ ծծումբ է, ծանր մետաղներ»,– ասաց գյուղացիներից մյուսը։

Նրանց խոսքով՝ ՀԷԿ–երի կասեցման որոշումը կա, բայց ինչ–ինչ պատճառներով ձգձգում են։

«Եկել ենք Կառավարություն, որպեսզի հասկանանք ինչու չեն կասեցնում, վարչապետին ենք դիմում, որ ՀԷԿ–երը փակեն։

Նրանք իրենց հետ բերել էին գետից վերցված շշերով ջուր եւ մի քանի կարտոֆիլի ծլած թփեր։

«Տեսեք այսպիսի ջուր է գալիս խողովակից եւ կարտոֆիլը նեխում է, ոչ մի հատ բերք չի տալիս, արմատից սկսում է մինչեւ վերեւ տարածվում»,– ասացին գյուղացիները։

Նրանք հանդիպեցին Կառավարության քաղաքացիների ընդունելության եւ դիմումների քննարկման վարչության պետ՝ Ալեքսանդր Ղազարյանի հետ, որը գյուղացիների խոսքով՝ խոստացել է 10 օրից խնդրին շուծում տալ։

Տպել
Ամենաշատ