News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հունիսի 26-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հանդիպում ունեցավ Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլոնի (Gérard Collomb) հետ:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ վերահաստատելով իրենց նվիրվածությունը պատմական խորը արմատներ ունեցող հայ-ֆրանսիական բարեկամությանը՝ զրուցակիցները բարձր գնահատեցին, մասնավորապես, Հայաստանի անկախությունից ի վեր Երեւանի ու Լիոնի միջեւ հաստատված առանձնահատուկ հարաբերությունները:

Երկուստեք կարեւորվեց Հայաստանի Ֆրանսիական եւ Լիոնի Ժան Մուլեն համալսարանների միջեւ գործակցության խորացումը, ինչպես նաեւ Երեւան եւ Լիոն քաղաքների միջեւ գործուն ծրագրերի իրականացումը՝ մասնավորապես առողջապահության, ֆրանկոֆոնիայի, քաղաքային տրանսպորտի կառավարման ոլորտներում:

Քննարկվեցին նաեւ գալիք տարի կայանալիք հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության համաժողովի նախապատրաստական ուղղությամբ աշխատանքների համադրման հետ կապված հարցեր:

Դեսպան Տոլմաջյանն իր երախտագիտությունը հայտնեց Ժերար Կոլոնին Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ առանձնաշնորհյալ հարաբերությունների ամրապնդման, ինչպես նաեւ Լիոնի կենտրոնում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի զետեղման գործում վերջինիս անձնական ներդրման համար։

Լիոնի քաղաքապետի խնդրանքով Հայաստանի դեսպանն անդրադարձավ թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական զարգացումներին, ինչպես նաեւ Հայաստանի համար միջազգային եւ տարածաշրջանային կարեւորություն ունեցող մի շարք հարցերի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ