News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը եւ նախարարի տեղեկալ Արտակ Քամալյանը առանց փողկապի, բաց քննարկման ձեւաչափով, հանդիպել են գյուղատնտեսության ոլորտի տարբեր ճյուղերում, մասնավորապես  խաղողագործության եւ գինեգործության ոլորտներում ծրագրեր իրականացնող մի շարք միջազգային դոնոր-կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հայաստանի Խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը համառոտ ներկայացրել է խաղողագործության եւ գինեգործության ոլորտների զարգացմանն ուղղված ծրագրերը, մատնանշել հիմնական խնդիրներն ու խոչընդոտները:

Հայաստանում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) գրասենյակի ղեկավար Աննա Կեմպան անդրադարձել է կազմակերպության կողմից Հայաստանում իրականացվող նախաձեռնություններին, որոնց կարեւոր բաղադրիչներից են կրթական ծրագրերը, իսկ առանցքային ուղղությունների թվում` գինու տուրիզմի խթանումը:

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանն իր հերթին ընդգծել է ագրարային կրթության բարելավման, բարձրակարգ մասնագետների պատրաստման եւ ոլորտում գիտական ներուժի արդյունավետ օգտագործման կարեւորությունը:

Հանդիպմանը ներկա գինեգործական ընկերությունների ներկայացուցիչները  կիսվել են իրենց հուզող խնդիրներով, ներկայացրել իրենց տեսակետները գինեգործության ոլորտի հետեւողական զարգացման գործում պետության դերի վերաբերյալ:

Ամենամսյա պարբերականությամբ կազմակերպվում են նմանատիպ քննարկումներ միջազգային դոնոր կազմակերպությունների հետ՝ քննարկելու գյուղատնտեսության տարբեր ճյուղերի զարգացման հնարավորությունների շուրջ կողմերի մոտեցումները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության. 2024-ի ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կգ. ՊԵԿ
Նախկին 200 հազար դրամ և 31 կգ արտոնության փոխարեն սահմանվել է...
Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն
Շնորհավորում եմ նոր տնօրենին պաշտոնին նշանակվելու կապակցությամբ, մաղթում եմ միայն նոր հաջողություններ և արդյունավետ ու կառուցողական...
Հայտնի են ձվի արտադրության եւ իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
Վերահսկողական միջոցառումներն այսօր դեռ շարունակվում են, ափոփ արդյունքները կներկայացվեն լրացուցիչ հաղորդագրությամբ...
Փորձել են օդային ճանապարհով ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման 40 բջջային հեռախոս. ՊԵԿ
Վարչական վարույթի հետագա ընթացքն ապահովելու համար՝ նյութերն ուղարկվել...
Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին է ներկայացրել Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են Հայաստանի և Կորեայի միջև...
«Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ
ՀՀ առողջապահության նախարարության Դեղորայքային քաղաքականության եւ բժշկական տեխնոլոգիաների...
Ամենաշատ