News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մի շարք օրենքներ է ստորագրել:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ստորագրվել են մասնավորապես, հետեւյալ օրենքները.

-              Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ 2018 թվականի հունիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՕ-266-Ն օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՕ-338-Ն օրենքում փոփոխություն կատարելու մասին,

-              «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,

-              «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին,

-              «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին,

-              «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին,

-              «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին,

-              «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին,

-              «Սահմանամերձ բնակավայրերում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին,

-              «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին,

-              «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին,

-              «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին,

-              «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ