News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Առաջիկայում ունենք մարզխորհրդի նիստ, Աբովյանի քաղաքապետը կներկայանա, ինչպես մյուս բոլոր 67 համայնքների ղեկավարները. Ես մեր հարաբերությունները պայմանավորում եմ բացառապես ՏԻՄ օրենքով, այլ իրավակարգավորումներով: Այս մասին, այսօր՝ հունիսի 27-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը՝ անդրադառնալով իր եւ Աբովյանի քաղաքապետ Վահագն Գեւորգյանի հարաբերություններին, որը վերջերս հաղթեց քաղաքապետի ընտրություններում ՔՊ-ի թեկնածուին:

«Քաղաքական գնահատականները, որոնք ես հնչեցրել եմ մինչեւ ընտրությունները եւ ընտրությունների ընթացքում, մնում են ուժի մեջ, քանի դեռ վերընտրված քաղաքապետը չի ապացուցել հակառակը՝ էֆեկտիվ կառավարման, օրինականության պահպանման,  ինչպես նաեւ կլանային շահեր չսպասարկելու առումով»,-ասաց մարզպետը:

Նա հավելեց, որ այսօր «Իմ քայլը» խմբակցության հետ փակ հանդիպման ժամանակ ինքն անդրադարձել է այդ ընտրություններին, տվել է գնահատականներ, թե ինչ խնդիրներ կան այսօր համայնքներում, որ ՏԻՄ ընտրություններին կարող ենք բախվել այդ իրողություններին եւ ԱԺ պատգամավորները դա պետք է պահեն իրենց կիզակետում»,-ասաց Ռոմանոս Պետրոսյանը:

Հարցին, թե ի զորո՞ւ է ինքը պայքարել կլանային համակարգի դեմ, նա պատասխանեց. «Կոտայքի բնակիչը պետք է վերափոխվի ՀՀ քաղաքացու: Երբ ՀՀ արժանապատիվ քաղաքացին կկայանա Կոտայքում, այդ ժամանակ նա տուրք չի տա կլանային կարծրատիպերին, տուրք չի տա մեկ ուժի կենտրոնից սնվելու, որոշակի նեղ անձնային շահեր ակնկալելով պայմանավորված ընտրությունների գնալու:

Աբովյանում ցավոք դեռ ունենք կլաններին սպասարկող տեղային կառավարում, ինչը վերարտադրվեց»,-ասաց մարզպետը:

Տպել
Ամենաշատ