News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ն պատմության մեջ առաջին անգամ տիեզերական ռազմավարություն է մշակել: Այս մասին Twitter-ում գրել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, հաղորդում է DW-ը:

Դաշինքում կարծում են, որ ապագայում ռազմական հակամարտությունները կարելի է լուծել նաեւ տիեզերքում, օրինակ՝ ռազմավարական կարեւորություն ունեցող արբանյակների վրա հարձակմամբ կամ տիեզերքում զենքի կիրառմամբ:

Բացի այդ, ՆԱՏՕ-ն տարեվերջին կարող է տիեզերքն առանձին տարածք հայտարարել՝ ռազմական օպերացիաների անցկացման համար: Դա կապահովի հավելյալ ռեսուրսների տրամադրումն ու թույլ կտա դիտարկել հնարավոր տիեզերական հարձակումները:

Ավելի վաղ՝ 2016 թվականին, ՆԱՏՕ-ն կիբերտարածքը օպերացիաների անցկացման համար առանձին տարածք է հայտարարել:

Տիեզերքի նկատմամբ ուշադրության առիթ է դարձել այն փաստը, որ ՆԱՏՕ-ն առավել մեծ կախում ունի օդային տարածքում տեխնիկայից: Արբանյակների միջոցով ռազմական օպերացիաների ժամանակ հաղորդակցում է իրականացվում:

Մյուս կողմից, դա նշանակում է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրներին պատկանող արբանյակների վրա հարձակումները կարող են սահմանափակել պաշտպանունակությունը:

Բացի այդ, հարձակումները կարող են օգտագործվել հասարակական կյանքի մի մասի պարալիզացման համար:

ԱՄՆ-ից բացի, իրենց տիեզերական հնարավորությունների մասին հայտարարել են Ռուսաստանը, Չինաստանն ու Հնդկաստանը:   

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Ես հստակ ակնարկել եմ, որ երբ խրախուսում եմ ՆԱՏՕ-ի երկրներին ավելի խորանալ իրենց զենքի պաշարների մեջ, վտանգ կա, որ նրանց ռազմական հնարավորությունները կկրճատվեն...
Արգենտինան ձգտում է ՆԱՏՕ-ի լիակատար գործընկերոջ կարգավիճակ ստանալ
Հանդիպել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ...
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Զելենսկու նախաձեռնությամբ Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստ տեղի կունենա
ՆԱՏՕ-ն ունի բավականին մեծ թվով հասանելի համակարգեր…
Թրամփը կարող է դիտարկել ՆԱՏՕ-ի երկրները երկու կատեգորիաների բաժանելու հարցը. CNN
Այն երկրները, որոնք չեն հասնում պաշտպանության համար նախատեսված ՀՆԱ-ի 2%-ին...
Ֆինլանդիան տեղեկացրել է, որ դիտարկում է ՆԱՏՕ զորքերի մշտական ներկայության հնարավորությունը
Ֆինլանդիան դիտարկում է ՆԱՏՕ զորքերի մշտական ներկայության հարցը...
Ամենաշատ