Բահրեյնի իշխանությունները երկրից վտարել են Իրանի դեսպանին։ Դրան ի պատասխան՝ Իրանի կառավարությունը որոշել է երկրից վտարել Բահրեյնի դեսպանին։

Վերջին ժամանակներս երկու երկրների միջեւ հարաբերությունները լարվել են։ Բահրեյնը Մերձավոր Արեւելքի այն երկրներից է, որտեղ շարունավում են հակակառավարական ցույցերը, գրում է Baltinfo-ն։

Բահրեյնում ցույցեր անցկացնողերը մեծամասամբ շիաներ են ովքեր իշխող սուննի թագավորական տոհմից իրենց իրավունքների պաշտպանություն են պահանջում։ Բողոքի ցույցերը Բահրեյնում շարունակվում են փետրվարի 14-ից։