News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Օպերատիվ կապի օղակ կա հաստատված Հայաստանի էկոնոմիկայի նախարարության եւ Լարսի մաքսակետի միջեւ: Այս մասին, այսօր՝ հունիսի 28-ին, Դիլիջան քաղաքի ԿԲ ուսումնական կենտրոնում հայ-վրացական գործարար համաժողովի ժամանակ, լրագրողների հետ զրույցում նշեց Էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը:

Նրա խոսքով, եթե հայ տնտեսվարողների մոտ որեւէ խնդիր է առաջանում, իրենք դրա մասին շատ արագ իմանում են, եւ խնդիրները հիմնականում 1-2 օրում լուծվում է:

«Լարսի հետ կապված հարցերը միայն մեր խնդիրը չէ, դա այդ լոգիստիկ հանգույցն օգտագործող երկրների եւ այդ երկրների տնտեսվարողների խնդիրն է, մենք ակտիվ աշխատում ենք Վրաստանի մեր գործընկերների հետ, որ երկարաժամկետ ու համապարփակ լուծում գտնենք: Տարբեր տարբերակներ են դիտարկվում, սկսած ենթակառուցվածքների բարելավումից, վերջացրած այլ լուծումներով»,-ասաց նա:

Հարցին, թե հնարավոր չէ՞ վրացի եւ ռուս գործընկերների հետ գալ պայմանավորվածության, որ գոնե այս ակտիվ ամիսներին ավելի երկար աշխատեն, փոխնախարարն արձագանքեց. «Քննարկումներն ընթացքի մեջ են, հիմա շատ բան չեմ ուզում ասել, որ խնդիրներ չստեղծեմ մեր բանակցողների համար»:

Նշենք, որ այսօր Դիլիջան քաղաքի ԿԲ ուսումնական կենտրոնում մեկնարկել է հայ-վրացական գործարար համաժողով՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մասնակցությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
5,3 մլրդ դրամ հատկացվեց մոտ 26,2 կմ ճանապարհի նորոգման և 19 օբյեկտի կառուցման ավարտի համար
ՏԿԵՆ-ի միջոցներից 3,6 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր ճանապարհների համար հատկացված...
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Ամենաշատ