News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ամերիկյան F-35 կործանիչների նախագծից Թուրքիայի բացառումը ՆԱՏՕ-ի պաշտպանության վրա լրջագույն ազդեցություն կունենա: Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, փոխանցում է Yeni Safak-ը:

Նրա խոսքով՝ F-35 նախագիծը «կոմերցիոն պայմանագիր» է, եւ Թուրքիան կպաշտպանի իր բոլոր իրավունքները:

Ընդգծելով, որ Թուրքիան ակնկալում է ԱՄՆ-ի հետ հարաբերություններ՝ հիմնված փոխադարձ հարգանքի եւ բարեկամության վրա, Աքարը հույս է հայտնել, որ 2 երկրներն էլ կկարողանան այս հարցում «կառուցողական ճանապարհով» առաջ ընթանալ: Նա նաեւ կրկնել է Թուրքիայի կոչը Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 հրթիռները գնելու հարցով ՆԱՏՕ-ի մասնակցությամբ աշխատանքային խումբ ստեղծել ԱՄՆ խնդիրները քննարկելու համար:

Ավելի վաղ Պենտագոնի ղեկավարի պաշտոնակատար Մարկ Էսփերը Աքարի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Անկարային բացառում են F-35-ի ծրագրից եւ նա Ս-400 ձեռք բերելու դեպքում, որի մատակարարումը պետք է սկսվի հուլիսին, պատժամիջոցների կբախվի: Նախօրեին ԱՄՆ Սենատը քվեարկել էր Թուրքիայի 5-րդ սերնդի F-35 օդանավերի եւ համապատասխան տեխնոլոգիաների փոխանցման արգելքի օգտին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Միջուկային զենքի տեղակայման գոտին ընդլայնելու մտադրություն չունենք. ՆԱՏՕ-ի ղեկավար
ՆԱՏՕ-ի որևէ երկրում ավելի շատ միջուկային զենք տեղակայելու ծրագիր չկա...
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Խոսքը կենտրոնի կառուցվածքի վերջնական հաստատման, ֆինանսական ծախսերի նախագծի, մարդկային ռեսուրսների ներգրավման մասին է...
Թուրքիան ՆԱՏՕ-ում. դաշինքի անկանխատեսելի թիվ 2-ը
Այն փաստը, որ Թուրքիան Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ է պահպանում...
Խավիեր Կոլոմինա. ՆԱՏՕ-ն ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանի սահմանազատման մասին համաձայնագիրը
Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը․․․
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Ես հստակ ակնարկել եմ, որ երբ խրախուսում եմ ՆԱՏՕ-ի երկրներին ավելի խորանալ իրենց զենքի պաշարների մեջ, վտանգ կա, որ նրանց ռազմական հնարավորությունները կկրճատվեն...
Արգենտինան ձգտում է ՆԱՏՕ-ի լիակատար գործընկերոջ կարգավիճակ ստանալ
Հանդիպել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ...
Ամենաշատ