Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել կապված համացանցում երկու մասով մի քանի օրվա վաղեմությամբ տարածված տեսանյութերին, որտեղ մի տեսանյութում ծեծկռտուք է՝ տրանսվեստիտների մասնակցությամբ, իսկ մյուսում տրանսվեստիտները հայհոյում են պարեկային ոստիկաններին:

Ոստիկանության հաղորդագրության մեջ ասվում է.

«Դրանցից մեկում երեւում է, որ մի խումբ անձինք վիճաբանում են միմյանց հետ՝ անհանգստություն պատճառելով հարեւանությամբ բնակվողներին։

Մյուսում երեւում է, որ անձինք զազրախոսում են ոստիկանության ծառայողների հետ, իսկ պարեկային մեքենայի հեռանալուց հետո տալիս են սեռական բնույթի հայհոյանքներ՝ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը։

Նշված դեպքով ոստիկանությունում հաղորդում կա։ Խուլիգանության հատկանիշներով ոստիկանության Կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Ճշտվել է միջադեպի մասնակիցների ինքնությունը։ Կան բերման ենթարկվածներ։ Որոշ օգտատերեի հորդորում ենք զերծ մնալ տարատեսական մեկնաբանություններից ու իրականության հետ որեւէ աղերս չունեցող եզրահանգումներից։ ՀՀ ոստիկանությունը հավուր պատշաճի իրականացնում է հասարակական կարգի պահպանությանն ու հասարակական անվտանգության ապահովմանն ուղղված իր գործառույթները։