News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ես անձամբ դեմ չեմ, որ շուկայում գերիշխող դիրքով  ընկերություններ եւ կազմակերպություններ լինեն: Հունիսի 28-ին ԱԺ արտահերթ նիստին ՏՄՊՊՀ անդամի  թափուր պաշտոնի ընտրության քննարկման  ժամանակ այս մասին հայտարարեց այդ պաշտոնի թեկանծու, տնտեսագետ Էդգար Ճաղարյանը՝ պատասխանելով  ԲՀԿ-ից պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին, որը թեկնածուից հետաքրքրվեց, թե ինչ առաջարկներ նա ունի  մենաշնորհային ընկերությունների դերի եւ դիրքի նվազեցման վերաբերյալ եւ որպեսզի ոչ մի տնտեսվարող սուբյեկտ չկարողանա չարաշահել  շուկայում իր գերիշխող դիրքը: Ճաղարյանի խոսքով՝ մենաշնորհները վկայույթյուն են, որ իրենց սեփականատերերը որոշակի հաջողությունների են հասել:

«Նրանք ի տարբերություն մյուսների փոքր շահույթ են ակնկալել եւ արդյունքում մենաշնորհատեր են դարձել: Սակայն հենց մենաշնորհատերերն  են ամեն օր գտնվում ՏՄՊՊՀ-ի վերահսկողության տակ, որպեսզի նրանց մոտ հնարավորություն չառաջանա չարաշահել իրենց դիրքը:

Մենք պետք է բացառենք անբարեխիղճ մրցակցության դրսեւորումները այլ կառույցների հետ համագործակցությամբ՝ օգտագործելով ՏՄՊՊՀ ամբողջ գործիքակազմը՝  պայքարելով անբարեխիղճ մրցակցության բոլոր դրսեւորումների դեմ», - ասաց Ճաղարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 329 միլիարդ...
Տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար–մարտին աճել է 14.3 տոկոսով
Արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 2.1 անգամ, որից արտահանումը՝ 2.7 անգամ, իսկ ներմուծումը՝ 75.8%–ով...
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որ կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան
Նա նաև նշեց, որ կան 100-ից ավելի տելեգրամյան ալիքներ, որոնք կրիպտոակտիվների...
«Ֆարմատեք» եւ Վալան Պրոֆ» ընկերություններն ազատվեցին մաքսատուրքից. Խոստանում են 18 մլրդ դրամի ներդրում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում գերակա ոլորտում…
Ամենաշատ