News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայաստանի պաշտպանության նախարարությունն ավարտել է ռուսական Սու-30 ՍՄ կործանիչների գնման բոլոր միջոցառումները, մոտ ապագայում օդանավերը կստացվեն հայկական կողմի սպառազինություն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում տեղակայված ռուսական ավիաբազայի պետ Ալեքսադր Պետրովը (ֆոտոռեպորտաժ):

«Ես անչափ ուրախ եմ մեր ընկերների համար: Վերջերս նշվեց Հայաստանի ՌՕՈՒ օրը, իմ կողմից եւ ամբողջ ավիաբազայի կողմից շնորհավորում ենք մեր գործընկեր ավիագործներին: Մենք մեկ երկինք ենք կիսում: Մենք ոչ մի խնդիր չունենք: Մենք աշխատում ենք հստակ, ներդաշնակ, փոխգործակցությամբ: Իսկ այն, որ մեր գործընկերները նոր ավիացիոն տեխնիկա կունենան, ապա առաջին՝ անչափ ուրախ եմ նրանց համար, երկրորդ՝ մենք անգամ մի փոքր նախանձում ենք, մենք էլ ենք այդպիսի օդանավեր ուզում: Սու-30 օդանավը, որը կբազավորվի «Շիրակ» օդանավակայանում, աշխարհում լավագույններից մեկն է: Սա գովազդ չէ, իրականում այդպես է: Օդանավի մանեւրելու հնարավորությունները ցուցադրում են ինչպես շարային օդաչուները, այնպես էլ «Ռուսական վիտյազներ» պիլոտաժային խումբը, որը եղել է Հայաստանում եւ Երեւանի երկնքում պիլոտաժ կատարել: Շատ լավ է, որ Հայաստանի պաշտպանության նախարարության  թռիչքային կազմը արդեն վերաուսուցման միջոցառումներ է կատարում, արդեն ավարտվել են կործանիչների գնման բոլոր միջոցառումները, դրանք շուտով այստեղ կթռչեն: Մենք կգնանք նրանց մոտ՝ փորձին ընդօրինակելու: Ես ուրախ եմ մեր գործընկերների համար»,- նշեց բազայի պետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Հայաստանի ԱԳՆ նախկին ղեկավարը տարակուսանք է հայտնել Ռուսաստանի վարքագծի կապակցությամբ
Մեր հարաբերությունները խորը ճգնաժամ են ապրում․․․
Պեսկով. Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է կայանալ «կարճաժամկետ հեռանկարում»
Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է տեղի ունենալ․․․
ԱՄՆ-ում կարծում են, որ ռուսական բազան ապագայում կարող է խոչընդոտել Հայաստանի հետ գործընթացներին
Նա վստահեցրեց, որ Հարավային Կովկասի ամենամեծ խաղացողը դառնալու ցանկությունն ու հնարավորությունը Արեւմուտքի համար ամենակարեւոր խնդիրը չէ...
Հայաստանը կխզի հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց ոչ անմիջապես. «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով` դեռևս չկան նախադրյալներ, որպեսզի Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, այս տարբերակը Հայաստանի ղեկավարության համար պահպանվում է որպես պահեստային տարբերակ...
Ինչո՞ւ Ռուսաստանը համաձայնեց խաղաղապահներին դուրս բերել Ղարաբաղից. «Stratfor»-ի վերլուծաբանի կարծիքը
Երկրորդ, ավելի կարևոր պատճառն է Ռուսաստանի համար՝ ցույց տալ, որ Հարավային Կովկասում նոր ռազմավարության շրջանակներում պատրաստ է հնարավորինս ցույց տալ...
Ամենաշատ