News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիայի Սամանադրական դատարանն անօրինական է ճանաչել գերմանական Die Welt պարբերականի թղթակից Դենիզ Յուջելին կալանքի տակ պահելը:

Քննչական մեկուսարանում ապօրինի պահելը խախտել է Յուջելի անձնական անվտանգության, ազատության եւ ազատ խոսքի իրավունքը, նշված է դատարանի որոշման մեջ: ՍԴ-ն իշխանություններին պարտավորեցրել է լրագրողին 25 հազար թուրքական լիրա (3800 եվրո) փոխհատուցում վճարել, փոխանցում է DW-ն: 

ՍԴ-ն միաժամանակ թուրքական իշխանությունների կողմից խոշտանգումների արգելքի մասին օրենքի խախտման նշաններ չի գտել, ինչի պնդում էր կատարել Յուջելը: Լրագրողը պնդում է, որ մեկուսարանում բազմիցս ծեծի ու սպառնալիքների է ենթարիկվել:

Փաստաբան Վեյսել Օկը դատարանի որոշումը մեկնաբանելով՝ արձանագրել է, որ Յուջելին անհնար է որեւէ բանում մեղադրել, բացի լրագրությունից: Նա միաժամանակ իր հիսթափությունն է հայտնել, որ Անկարայի դատարանը որոշումն ավելի վաղ չէր կայացրել:

Դենիզ Յուջելը 2017 թվականի փետրվարից թուրքական մեկուսարանում է անցկացրել գրեթե մեկ տարի, դրանից 9 ամիսը՝ մենախցում: Այս ընթացքում նրան այդպես էլ մեղադրանք չի առաջադրվել: Այն բանից հետո, երբ դատախազությունն, այնուամենայնիվ, մեղադրական եզրակացություն է կայացրել, լրագրողին ազատել են Ստամբուլի մոտ գտնվող Սիլիվրի բանտից, որից հետո նա Թուրքիայից հեռացել է: 2018 թվականի հունիսից Յուջելին Թուրքիայում հեռակա են դատում: Նրան մեղադրում են ահաբեկչության քարոզչության եւ ազգային երկպառակություն սերմանելու մեջ:

Թուրքիայում կալանքից ազատվելուց հետո Դենիզ Յուջելը հուլիսին կվերականգնի մշտական աշխատանքը Die Welt-ում: 45-ամյա լրագրողը կլուսաբանի Գերմանիայի դաշնային արեւելյան հողերի խորհրդարանական ընտրությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անկախ ՏԻՄ ընտրությունների արդյունքից, երկրի կառավարող ուժը նախագահն է. Էրդողան
Էրդողանը նշել է, որ անկախ ընտրողների կատարած քվեարկությունից, իրենք շնորհակալ են բոլորից...
Ստամբուլի եւ Անկարայի քաղաքապետերն սկսել են մրցարշավը նախագահական աթոռի համար. ԶԼՄ
Երկու քաղաքական գործիչներն ընդդիմության ներկայացուցիչներ են...
Էրդողանը կարող է փոփոխություններ կատարել նախարարների կաբինետում և իշխող կուսակցությունում. Hürriyet
Բացի այդ, փոփոխությունները պետք է տեղի ունենան նաև կուսակցության շտաբի և նախարարների կաբինետի հետ կապված...
Թուրքիայում բողոքներից հետո ընդունել են Վանի քրդամետ քաղաքապետի հաղթանակը
Ընդունվել է Աբդուլա Զեյդանի հաղթանակը...
Վանում արգելվել է հավաքներն ու բողոքի ակցիաները
Վանում քրդական DEM կուսակցության անդամը հաղթել էր քաղաքապետի ընտրություններում, սակայն հաղթանակից մեկ օր անց...
Ուրֆայի շրջաններից մեկում պարտված իշխող կուսակցության պահանջով նոր ընտրություններ են լինելու
Հիլվանում քրդական DEM կուսակցության թեկնածուն հաղթել է 3320 ձայնով...
Ամենաշատ