News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Beeline-ը եւ Հայաստանի Ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) հայտարարեցին համագործակցության մասին. Հայաստանում առաջին անգամ անցկացվելու է Տվյալագիտության ամառային դպրոց (Data Science Summer School):

Այն մասնակիցներին եզակի հնարավորություն կտա սովորելու տվյալագիտության հիմունքներն ու մեթոդները՝ մտածողությունը զարգացնող մի շարք դասընթացների միջոցով: Ամառային դպրոցում դասավանդելու են հայաստանյան եւ միջազգային առաջատար մասնագետներ:

ՀԱՀ բնագիտության եւ ճարտարագիտության ֆակուլտետի դեկան Արամ Հաջյանն ընդգծեց ոլորտի զարգացման կարեւորությունը. «Այս ամառային դպրոցը հրաշալի հնարավորություն է, որը նպատակ ունի համախմբելու տեղի եւ միջազգային մասնագետներին, ցույց տալու համար, որ Հայաստանը չմշակված ադամանդ է տվյալագիտության ոլորտում»:

«Մեր ընկերությունը հնարավորինս աջակցում է Հայաստանի տեխնոլոգիական զարգացմանը, եւ մեր կարծիքով, դա անելու ամենա հեռանկարային տարբերակը երիտասարդությանը կրթելն է: Համոզված եմ, որ այս ամառային դպրոցի մասնակիցները կկարողանան հետագայում ոչ միայն արժանավայել աշխատանք գտնել, այլեւ իրենց երկիրը առաջ կմղեն տեխնոլոգիաների ոլորտում», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Նախագծի մեկ այլ գործընկեր Webb Fontaine գործառնությունների ղեկավար Սերոբ Սերոբը ներկայացրեց տվյալագիտության հնարավորություններն ու հեռանկարները, ինչպես նաեւ կիրառման ոլորտները: 

Դասընթացները անցկացվելու են հուլիսի 1-ից 14-ը: Ուսանողները ստանալու են տվյալագիտության ոլորտում կիրառվող հմտություններ, ուսումնասիրելու են Python ծրագրավորման լեզուն, մեքենայական ուսուցման հիմունքները, համակարգչի կողմից մարդու խոսքն ընկալելու մեխանիզմները եւ ստանալու են տվյալագիտության արդիական այլ գիտելիքներ: Ծրագիրը նախատեսված է ՏՏ ոլորտի աշխատակիցների եւ ուսանողների համար:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ