News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Օրինագծով նախատեսվում է պետական տուրք սահմանել մետաղի ջարդոնից արտադրված մի շարք ապրանքների համար, այդ թվում՝ նաեւ հայկական արտադրության: Հունիսի 28-ին ԱԺ արտահերթ նիստում «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

Նա նշեց, որ այս օրինագծի ընդունումը պայմանավորված է հայրենական արտադրողին համապատասխան հումքային բազայով ապահովելու անհրաժեշտությամբ, ինչպես նաեւ նպաստելու վերամշակող արդյունաբերության զարգացմանը: Նախարարը հայտնեց, որ 2013 թվականից Հայաստանում օրենք է գործում, որի համաձայն հանրապետությունից առանց տուրքի վճարման կարող է արտահանվել միայն սեւ մետաղից պատրաստի արտադրանքը, իսկ մետաղի ջարդոնի եւ ջարդոնի արտահանումը սահմանափակվում է  տոննայի դիմաց 80 հազար դրամ տուրքով: Խաչատրյանը նշեց, որ արդյունքում, այդ ժամանակից ընդհուպ մինչեւ 2018 թվականի սեպտեմբեր երկրից դուրս է բերվել աննշան քանակությամբ մետաղի ջարդոն եւ ջարդոն: Նրա խոսքով՝ կառավարությունը օրենքում սողանցք է նկատել, որը թույլ է տվել հավաստագրի առկայությամբ, որը վկայում է, որ վերջնական արտադրանքն արտադրվել է Հայաստանում, երկրից արտադրանքը դուրս բերելիս մաքսատուրքի վճարումից խուսափել:

«Հանրապետությունում մետաղի ընդհանուր պաշարը, որը գնահատվում է 700 հազար-1 մլն տոննա, հաշվարկված է առնվազն 10-15 տարի տեղական կայուն արտադրության ապահովման համար: Սակայն այս պայմաններում մենք կարող ենք նոր մարտահրավերների առաջ հայտնվել»,- ընդգծեց Խաչատրյանը:

Նշենք, որ խոսքը թուջի մասին է, ինչպես վերամշակվող, այնպես էլ հայելային, ինչպես նաեւ մետաղի ջարդոնի եւ սեւ մետաղի ջարդոնի՝ հետագայում դրանք մետաղական ձուլակտորների վերածելու համար:

Էկոնոմիկայի նախարարը վստահ է, որ առաջարկվող փոփոխությունները թույլ կտան տեղական արդյունաբերական ընկերություններին մետաղի ջարդոնն օգտագործել տեղում որպես հումք՝ մրցունակ գներ ապահովելով վերջնական արտադրանքի համար: Այս ամենն, ինչպես նշեց Խաչատրյանը, թույլ կտա լուծել տեղական արտադրողների համար հումքային բազայի ապահովման խնդիրը, ինչպես նաեւ նպաստել տեղական արտադրության զարգացմանը, ինչն իր հեթրին հնարավորություն կտա նոր աշխախատեղեր ստեղծել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կասեցվել է «Հայրենյաց Բարիքներ» ՍՊԸ-ին պատկանող պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը
Տեսչական մարմնի կողմից նշված խմբաքանակների համար տրվել է «Արտադրանքի…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 17-ին, կազմել է...
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը կարևորել է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի հետ համագործակցության խորացումը
Ուրվագծելով հիմնական առաջնահերթությունները՝ կոմիտեի նախագահն առանձնացրել է հողամասի նպատակային նշանակության փոփոխության...
Լիլիթ Շաբոյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար
Մենք կարևորում ենք բաց և թափանցիկ աշխատանքը ԶԼՄ-ների ներկայացուցիչների...
Քննարկվել են անտառների պահպանության, ծավալների ավելացման ու գրագետ կառավարման խնդիրները. հանդիպում ՇՄ նախարարությունում
Ծրագիրն ուղղված է մոտ 5700 հեկտար անտառածածկույթը (ավելացրած ընդհանուր անտառային ծածկույթի 2%-ը և ԱՄՍՆ թիրախի 24%-ը) ընդլայնելուն՝ ապահովելով...
Փորձագետ. Հայաստանի իրական տնտեսությունից դուրս է բերվել մոտ 2 մլրդ դոլար
Մի երկրի համար, որն ունի սահմանափակ ֆինանսական ռեսուրսներ և անընդհատ փորձում է ռեսուրսներ ներգրավել դրսից, սա շռայլություն է
Ամենաշատ