News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Իրանի հարցով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքը հայտարարել է, որ Եվրոպան պետք է ընտրություն կատարի Իրանի կամ ԱՄՆ-ի հետ համագործակցությունը շարունակելու համար, հաղորդում է WP-ը:

Բրայան Հուքի մեկնաբանությունը հնչել է այն ֆոնին, որ եվրոպական երկրները ջանքեր են գործադրում ձեռնարկել բոլոր միջոցները Իրանի կողմից 2015 թվականի միջուկային գործարքի պայմանները խախտելու փորձերը թույլ չտալու համար:

Եվրոպան ամեն կերպ փորձում է գտնել մեխանիզմը, որով կհամոզի Իրանին շարունակել մասնակցել համաձայնագրի շրջանակներում, քանի որ Թեհրանը հայտարարում է, որ ԱՄՆ-ի պատժամիջոցները նշանակում են, որ ինքը շահույթ չի ստանա համաձայնագրից:

Եթե Instex անունով հայտնի եվրոպական հատուկ ֆինանսական մեխանիզմը չկարողանա բավարարել Իրանի պահանջները միջուկային գործարքի շրջանակներում, ապա Իրանը կձեռնարկի ավելի վճռական քայլեր, հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին:

Անցած տարի նախագահ Թրամփը դուրս էր եկել իրանյան միջուկային համաձայնագրից: Նա բազմիցս դատապարտել է գործարքը, որը կնքվել էր Օբամայի վարչակազմի օրոք Իրանի եւ վեց համաշխարհային տերությունների միջեւ՝ անվանելով այն «փտած», եւ կրկին կիրառել է պատժամիջոցներ:

ԱՄՆ-ի ներկայացուցիչները նշել են, որ նրանք ցանկանում են, որ Իրանը կատարի միջուկային գործարքի պայմանները, անգամ եթե Միացյալ Նահանգները հրաժարվել են դրանից: «Մեր պատժամիջոցները Իրանին իրավունք չեն ընձեռում արագացնել իր միջուկային ծրագիրը»,-հայտարարել է Հուքը: «Իրանը երբեք չի կարողանա մոտենալ միջուկային ռումբին»:

Իրանի ԶԼՄ-ները հաղորդել են, որ ԱԳ նախարար Մուհամեդ Ջավադ Զարիֆն ուղարկել է նամակ ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով ներկայացուիչ Ֆեդերիկա Մոգերինիին, որում կոչ է արել գործարքի եվրոպական անդամներին կատարել իրենց պարտավորությունները համաձայնագրի շրջանակներում՝ նշելով, որ դրանից են կախված Իրանի հաջորդ քայլերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվացուն սպառնում է 5,5 տարվա ազատազրկում՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի համար
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ դատախազը մեղմացուցիչ հանգամանք է համարել Կոխովեցի մեղքի մասնակի ընդունումը...
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Ամենաշատ