Ազգային ժողովն իր արտահերթ նիստում քննարկում է «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։
Մինչ այդ խորհրդարանն իր այսօրվա նիստում ընտրել է ՏՄՊՊՀ երկու անդամների: Քննարկվել են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի և կից ներկայացված նախագծերի փաթեթը: