News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ ՏԿԵ փոխնախարար Հակոբ Վարդանյանն այսօր ընդունել է ԻԻՀ էներգետիկայի փոխնախարար Հոմայուն Հաերիի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես NEWS.am–ը տեղեկանում է  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունից, նախարար Սուրեն Պապիկյանի և իր անունից ողջունելով հյուրերին՝ փոխնախարար Հակոբ Վարդանյանը կարևորել է գործընկեր երկրի պատվիրակության այցը Հայաստան՝ Թեհրանում սպասվող հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 16-րդ նիստին ընդառաջ։

Հոմայուն Հաերին ԻԻՀ էներգետիկայի նախարար և Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ռեզա Արդաքանիանի շնորհավորական խոսքերն է փոխանցել ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանի նշանակման կապակցությամբ և հավաստել իր երկրի պատրաստակամությունը շարունակել էներգետիկայի ոլորտում համագործակցությունը Հայաստանի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են էներգետիկայի ոլորտում հայ-իրանական համատեղ ծրագրերին, մասնավորապես՝ Հայաստան-Իրան 400կ/Վ էլեկտրահաղորդման գծի և Մեղրի ՀԷԿ-ի կառուցման ընթացքին առնչվող հարցեր։ Երկուստեք կարևորվել է աշխատանքները սահմանված ժամանակացույցով իրականացնելու անհրաժեշտությունը։ Այս համատեքստում փոխնախարար Հակոբ Վարդանյանը նշել է, որ Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարարությունը կարևոր նշանակություն ունի ինչպես Հայաստանի և Իրանի, այնպես էլ տարածաշրջանի էներգետիկ շուկայի զարգացման համար։ Մեղրի ՀԷԿ-ի կառուցման ծրագրի և մի շարք այլ հարցերի առնչությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել առավել հանգամանալի անդրադառնալ հայ-իրանական միջկառավարական նիստի շրջանակներում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Brent-ը թանկացել է մինչև 88,48 դոլար մեկ բարելի դիմաց
Brent-ի հունիսյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել են 0,06 դոլարով
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Սպիտակում, Իջևանում, Օձունում և Արզականում
Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 26-ին ժամը 10:00-ից մինչև...
Brent նավթը թանկացել է մինչև 87,5 դոլար մեկ բարելի դիմաց
WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսները․․․
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Գնել Սանոսյանը Լիտվայի էներգետիկայի նախարարի հետ քննարկել է էներգետիկ ոլորտում հնարավոր համագործակցության հարցեր
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում մասնագիտական...
Շվեդիան հայտարարել է ռուսական ՀԲԳ-ի մատակարարումների էմբարգոյի և նավթի լցանավերի դեմ պատժամիջոցների մասին
Մենք անպայման կներառենք հեղուկ բնական գազի ներմուծման արգելքը․․․
Ամենաշատ